Կոսովո – Հայաստան։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 16 նյմ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Մեկնարկում է քառամյակի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը՝ աշխարհի առաջնությունը: Սակայն, մինչև ուժեղագույն հավաքականները պատրաստվում են դիմակայել միմյանց ու Կատարի շոգին, մենք ունենք մեզ համար կարևոր երկու իրադարձություն: Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիների հետ:

Մեր առաջին խաղը Կոսովոյի հետ է՝ Պրիշտինայում: Այս հավաքականները մինչև հիմա երբեք չեն հանդիպել: Սակայն իր առաջին հանդիպումը միայն 2010 թվականին անցկացրած Կոսովոն հասցրել է Եվրոպայում «ամուր ընկույզի» համբավ ձեռք բերել:

Բայց, նախ, Հայաստանի հավաքականի մասին: Մեր թիմը Պրիշտինա է մեկնել առանց գլխավոր մարզչի: Այդ պաշտոնը ժամանակավոր ստանձնել է Ռոման Բերեզովսկին: Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը, իսկ հիմա՝ ազգային թիմի դարպասապահների մարզիչն առաջին անգամ հանդես կգա այդ կարգավիճակում: Հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որը հրապարակեց Բերեզովսկին, ցույց է տալիս, որ բազմաթիվ փորձարկումներ են լինելու: Կան նոր անուններ՝ Արթուր Գալոյան Վլադիկավկազի «Ալանիայից», Ավենտիս Ավենտիսյան Նիդեռլանդների «Գոու Ըհեդ Իգլզից», Արման Ղազարյան՝ «Ուրարտուից»: Հավաքական է վերադարձել ղազախական «Ակժայիկում» հանդես եկող Պետրոս Ավետիսյանը: Բազմաթիվ առաջատար խաղացողներ էլ տարբեր պատճառներով հանգստի հնարավորություն են ստացել: Կարճ ասած, ամեն ինչ փորձարարական է: Բայց դա չի նշանակում, որ արդյունքը կարևոր չէ, քանի որ Հայաստանի հավաքականը պարտվել է վերջին հինգ խաղում: Դա արդեն դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Եվ հիմա, շատերին չի հետաքրքրի, որ Կոսովոյի հետ խաղալու ենք փորձարարական կազմով, այն էլ ընկերական հանդիպման շրջանակում:

Կոսովոն Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում C դիվիզիոնի 2-րդ խմբում էր, որտեղ շրջանցեց Հյուսիսային Իռլանդիային և Կիպրոսին, բայց առաջ թողեց Հունաստանին: Նախկինում հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Ալեն Ժիրեսի գլխավորած թիմն այս ընկերակցությունում վաստակեց ինը միավոր: Ժիրեսը փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, որը Կոսովոյի հավաքականի հետ մեծ աղմուկ բարձրացրեց եվրոպական ասպարեզում: Ճիշտ է, մեզ հետ խաղի համար հրավիրված չէ Կոսովոյի լավագույն ռմբարկու և գլխավոր աստղ Վեդատ Մուրիքին, բայց առանց «Մալյորկայի» հարձակվողի և մի քանի այլ առաջատարների ևս մեր մրցակիցն ուժեղ է:

Փորձարկումներով լի այս խաղում կարելի է ամեն ինչ ակնկալել: Բայց, հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն ավելի մեծ միջազգային փորձ ունեն, և արդյունքը մեզ ավելի շատ է հետաքրքրում, խորհուրդ կտամ ընտրել Հայաստանի հավաքականի չպարտվելու տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
21:00/16 նյմ
Կոսովո - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ