«Կոպենհագեն» — «Վարդար». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 02 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Կոպենհագեն» — «Վարդար» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ դանիացիները նվազագույնը 2 գոլ կխփեն:

Առաջին խաղում մակեդոնացիները անսպասելիորեն 1:0 հաշվով հաղթեցին: «Կոպենհագենի» համար մրցաշրջանը բարդ է ընթանում: Նույնիսկ ներքին առաջնությունում դանիական ակումբը վեցերորդն է: Վերջին 2 խաղում մայրաքաղաքային թիմը գոլ չի խփել: Այդպես եղավ Մակեդոնիայում և առաջնության վերջին խաղում: «Կոպենհագենը» ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ, բայց մրցակցի դարպասը գրավել այդպես էլ չհաջողվեց՝ 0:0:

«Կոպենհագենի» համար պետք է որևէ փոխհատուցում լինի: Թիմը խաղալու է տանը, հասկանում է հանդիպման կարգավիճակն ու նշանակությունը: Փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում «Կոպենհագենը» ցանկացած պարագայում ողջ աշնանը ապահովում է եվրագավաթներին մասնակցությունը: Նվազագույնը Եվրոպա լիգայի խմբային փուլում թիմը կխաղա, եթե հաղթահարի մակեդոնական ակումբի արգելքը: «Կոպենհագենի» համար սա շատ կարևոր հանդիպում է: Դանիացիները կկենտրոնացնեն իրենց ողջ ուժերը: Տանտերերը պետք է գոլ խփեն: Չգիտեմ՝ կկարողանա՞ «Կոպենհագենը» անառիկ պահել սեփական դարպասը: Այնուամենայնիվ, քչից շատից դանիացիների պաշտպանությունը նորմալ վիճակում է: Վերցնում եմ ««Կոպենհագենի» անհատական տոտալը 1,5-ից շատ» տարբերակը:

«Պարկենում» «Կոպենհագենը» միշը տրամադրված ու հարձակվողական է գործում: «Թիմ 1: ՏՇ 1,5 գոլ» — 1,74 գործակից:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
22:00/2 օգս
«Կոպենհագեն» — «Վարդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ