«Կոպենհագեն» – «Մանչեսթեր Սիթի»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է, բայց «Կոպենհագենը» տնային խաղում փորձելու է խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ Դրա փորձը թիմն արդեն ունի։ Խմբային փուլի տնային բոլոր 3 խաղերում «Կոպենհագենը» գոլ է խփել՝ «Գալաթասարային» (1:0), «Մանչեսթեր Յունայթեդին» (4:3) և «Բավարիային» (1:2):
«Մանչեսթեր Սիթիի» մասին որևէ նոր բան ասելը գրեթե անհնար է։ Մանչեսթերյան թիմը 10 անընդմեջ հաղթանակ է տարել։ Շարք է վերադարձել Էրլինգ Հոլանդը։ Շատ լավ մարզավիճակում է Ֆիլ Ֆոդենը։ Անկասկած, Գվարդիոլայի գլխավորած թիմը կխաղա իրեն բնորոշ ոճով, կտիրի նախաձեռնությանը։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը հուսալիությամբ չի փայլում։ Արտագնա վերջին 10 խաղերից 7-ում թիմը գոլ է բաց թողել։
Հանդիպման ելքի վերաբերյալ կանխատեսում տալն անիմաստ է, քանի որ հյուրերի թե՛ հաղթանակի, թե՛ ֆորայի վերաբերյալ խաղադրույքների գործակիցները բավական ցածր են։ Հաշվի առնելով, որ «Կոպենհագենն» արդյունավետ է տնային խաղերում, իսկ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ է ունենում արտագնա հանդիպումներում, կարելի է ռիսկի դիմել և ընտրել «Կոպենհագենի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 2․13 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: