Կոնստանտին Գենիչի կանխատեսումը` Լա Լիգայի բացման խաղին

23:00, 13 օգս 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Վալենսիա» – «Խետաֆե» Իսպանիայի առաջնության առաջին տուրի մեկնարկային հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը մեկնարկում է հետաքրքիր դիմակայությամբ։ «Մեսթալիա» ստադիոնում «Վալենսիան» ընդունում է «Խետաֆեին»։ Իսկ ինչո՞ւ է դիմակայությունը հետաքրքիր, որովհետև «Խետաֆեն» երկար ժամանակ գլխավորում էր Պեպե Բորդալեսը, որն այժմ մարզում է «Վալենսիան»։

«Վալենսիան», ինչպես և «Խետաֆեն», տապալեց նախորդ մրցաշրջանը։ Այժմ երկրպագուներն երկու թիմերից էլ ավելին են սպասում։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։

Ստադիոնի տրիբունաները կարող են լեցուն լինել 40 տոկոսով։

Եթե նայենք ընկերական խաղերին, որոնք թիմերն անցկացրին միջմրցաշրջանային հատվածում, ապա «Վալենսիան» վատ տեսք չուներ։ Թիմը հաղթեց «Լևանտեին», ոչ ոքի խաղաց «Միլանի» հետ, բայց հաղթեց 11 մետրանոցներով, իսկ վերջին մրցավեճում պարտվեց «Բրենտֆորդին»՝ չնայած առաջին խաղակեսում վատ տեսք չուներ:

«Խետաֆեն», ընդհանրապես, իր անցկացրած բոլոր խաղերում հաղթանակներ տարավ։ Թիմի նոր գլխավոր մարզիչը Միչել Գոնսալեսն է, որը փոխարինել է հենց Բորդալասին։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

«Վալենսիան» երկրպագուների աջակցությամբ իր առաջին խաղն է անցկացնելու տանը։ Մրցակիցն անզիջում է, բայց Բորդալասը հրաշալի գիտե այժմյան «Խետաֆեի» հնարավորությունները։ Կարծում եմ՝ որոշակի անակնկալներ թիմը կմատուցի։ Ամենայն հավանականությամբ, «Վալենսիան» չի պարտվի, ընդ որում՝ դժվար թե հանդիպումը գերակտիվ և գոլառատ ստացվի։ Իմ տարբերակն է, որ «Վալենսիան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը կլինի 3.5-ից քիչ։

Օրդինար: Հաղթած
«Վալենսիա» – «Խետաֆե»
23:00/13 օգս
Լա Լիգա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ