Կոնֆերենցիաների լիգա. «Զարյա» – «Ռոմա»․ Կլինեն գոլեր

20:45, 30 սպտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի ուկրաինական «Զարյային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Ռոման» նախորդ տուրում 2։3 հաշվով պարտվեց «Լացիոյին»։ Հռոմի դերբիում Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ պատասխանատու պահերին միշտ չէ, որ կարող են կենտրոնացված գործել։ Շատ էին անհատական սխալները։ Կարծում եմ՝ Պելեգրինիի բացակայությունն էլ զգացվեց՝ չնայած նրան, որ իտալացի կիսապաշտպանին այդ խաղում փոխարինում էր Հենրիխ Մխիթարյանը՝ խաղալով 10 համարի դիրքում։

Անկասկած, Մոուրինյոն ռոտացիայի կդիմի։ Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս խաղում դաշտ դուրս կգա անգամ Բորխա Մայորալը, որը Շոմուրոդովի և Աբրահամի հետ կարծես թե չի կարողանում պայքարել ներքին առաջնության հանդիպումներում խաղաժամանակ ստանալու համար։

«Զարյան» Ուկրաինայի առաջնության վերջին երկու խաղում երկու հաղթանակ է տոնել՝ 3։0 և 4։0 հաշվով։ Սեփական հարկի տակ էլ, բնականաբար, կփորձի պայքար մղել նույնիսկ կարգով բարձր մրցակցի հետ։ Կարծում եմ՝ գոլառատ խաղ կլինի։ Առաջին հերթին «Ռոման» ուժեղ է հարձակման գծում, բայց, միևնույն ժամանակ, սխալներ է թույլ տալիս պաշտպանությունում։ Ուկրաինական թիմը, կարծում եմ, մի քանի լավ հնարավորություն կունենա այս խաղում գոլ խփելու համար։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․77 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/30 սպտ
«Զարյա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ