Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմա» – «Տրաբզոնսպոր». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

21:00, 26 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Տրաբզոնսպոր» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղի վերաբերյալ։

«Ռոման» առաջին դիմակայությունում ապացուցեց, թե ով է այս զույգի ֆավորիտը։ Հռոմեացիները բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցին մրցաշրջանի այս ժամանակահատվածի համար։ Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցներն առավելությամբ էին գործում և առաջինը հասան հաջողության։ Ճի՛շտ է, տանտերերին հաջողվեց երկրորդ խաղակեսում հավասարեցնել հաշիվը, բայց հյուրերը խաղի վերջնամասում նժարը թեքեցին իրենց կողմը։

«Ռոման» գերազանց սկսեց նաև A Սերիան՝  3։1 հաշվով առավելության հասնելով «Ֆիորենտինայի» նկատմամբ, այնպես որ, Մոուրինյոյի կոլեկտիվը լավ տրամադրությամբ է մոտենալու այս մրցավեճին։ Ներքին առաջնության մեկնարկային տուրում աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փայլուն էր խաղում առաջին դիմակայությունում։

«Ռոման» սեփական տիֆոզիների աջակցությամբ ամեն ինչ կանի առավելությունը մեծացնելու համար։ Մրցակիցն, անկասկած, նետվելու է առաջ ու մեծ է հավանականությունը, որ «գայլերը» կպատժեն հյուրերին։

Ընտրում եմ «Ռոմայի» -1.5 ֆորայով հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2.15 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:00/26 օգս
«Ռոմա» – «Տրաբզոնսպոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ