Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» – ՀԻԿ․ Հայաստանի չեմպիոնը չի պարտվի

20:45, 30 սպտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի ֆիննական ՀԻԿ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը չեն պարտվի։

«Ալաշկերտն» ունի նոր գլխավոր մարզիչ, որի հետ առաջին հաղթանակը տարավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Սերբ մասնագետ Միլան Միլանովիչի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը հաղթեց ԲԿՄԱ-ին։ Դրանից առաջ թիմը հաղթել էր Սուպերգավաթի խաղում՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ, սակայն այդ հանդիպման ժամանակ Միլանովիչը դեռևս չէր ստանձնել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Իհարկե, ներքին առաջնության հանդիպումները պետք չէ համեմատել եվրագավաթային մրցաշարի խաղերի հետ, սակայն որոշ չափով հնարավոր է պատկերացում կազմել թիմերի մարզավիճակի վերաբերյալ։ Ֆիննական ՀԻԿ-ը վերջին 4 խաղում հաղթանակ չի տարել և նույնիսկ գոլ չի խփել։

Չի բացառվում, որ այս խաղում ևս նույն պատկերը լինի։ Կարծում եմ՝ նոր գլխավոր մարզչի հետ «Ալաշկերտը» կփորձի հնարավորինս լավ հանդիպում անցկացնել և ինչու ոչ՝ հաղթել։ Այնուամենայնիվ, ռիսկի չեմ դիմի և կընտրեմ «Ալաշկերտը» չի պարտվի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․65 գործակիցը։

Խաղը կայանալու է Երևանում և հայ երկրպագուների աջակցության ներքո «Ալաշկերտը» կփորձի լավագույնս անցկացնել պատմության մեջ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի առաջին տնային հանդիպումը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/30 սպտ
«Ալաշկերտ» – ՀԻԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ