Կոնֆերենցիաների լիգա․ «Ռոմա» – «ԲԿՄԱ Սոֆիա»․ Շոմուրոդովը գոլ կխփի

23:00, 16 սպտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» կհյուրընկալի Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի, ինչպես նաև գոլով աչքի կընկնի իտալական ակումբի հարձակվող Էլդոր Շոմուրոդովը։

«Ռոման» հիանալի է մեկնարկել A Սերիայի նոր մրցաշրջանում։ 3 խաղ՝ 3 հաղթանակ։ Խնդիրներ, իհարկե, կան, սակայն հաշվի առնելով նախորդ մրցաշրջանը` այս տարի թիմը բնավորություն է ձեռք բերել։ Դա երևաց նաև «Սասուոլոյի» հետ A Սերիայի 3-րդ տուրի խաղում, որտեղ «Ռոման» հաղթանակ տարավ խաղի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։

Անկասկած, այս խաղում Ժոզե Մոուրինյոն ռոտացիա կկիրառի։ Կարծում եմ՝ Մխիթարյանը և Աբրահամը մեկնարկային կազմում իրենց տեղը կզիջեն Շոմուրոդովին և Էլ Շարավիին։ Հենակետային գոտում էլ փոփոխություններ կլինեն։ Այսպիսի մրցաշարում և այս կարգի մրցակցի դեմ խաղում «Գայլերի» կազմը բավարար է որակյալ ռոտացիայի համար։

Սոֆիայի ԲԿՄԱ-ի մասին ասելու շատ բան չկա։ Բուլղարական թիմը փորձելու է հնարավորինս լավ հանդես գալ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Այս հանդիպման համար երկու խաղադրույք եմ ընտրել։ Առաջինը՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։ Երկրորդ խաղադրույքը՝ Էլդոր Շոմուրոդովը գոլ կխփի։ Ուզբեկ հարձակվողը գրեթե միշտ, երբ դուրս է եկել դաշտ «Ռոմայի» կազմում, աչքի է ընկել արդյունավետ գործողությամբ։ Կարծում եմ՝ այս խաղում Շոմուրոդովը նույնպես կօգտվի իր շանսից և աչքի կընկնի խփած գոլով։ Այս խաղադրույքի համար սահմանվել է 2․23 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/16 սպտ
«Ռոմա» – ԲԿՄԱ Սոֆիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/15 սպտ
«Ռոմա» – ԲԿՄԱ Սոֆիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ