«Մաքաբի» – «Ալաշկերտ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

18:30, 14 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Մաքաբի» – «Ալաշկերտ» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

«Ալաշկերտը» նորամուտն է նշում եվրագավաթների խմբային մրցաշարում։ Հայաստանի չեմպիոնն առավելագույնն արեց որակավորման փուլերում, սակայն խմբային փուլն այլ մակարդակ է։

Ալեքսանդր Գրիգորյանի թիմն ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է իսրայելական «Մաքաբիի», ավստրիական ԼԱՍԿ-ի և Ֆինլանդիայի ՀԻԿ-ի հետ։ Խումբն այնքան էլ բարդ չես համարի, բայց փորձի պակասը կարող է զգացվել։

«Մաքաբին» ավելի փորձառու է և խաղալու է տանը, դա արդեն առավելություն է։ Հայկական թիմը շոլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ արտագնա մրցավեճում վատ չէր պաշտպանվում և ապավինել էր հակագրոհներին։ Կարծում եմ՝ «Ալաշկերտը» խաղալու է նույն մարտավարությամբ։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Ալեքսանդր Գրիգորյանը ռոտացիայի չդիմեց և «Արարատի» հետ խաղում դաշտ դուրս բերեց իր առանցքային խաղացողներին, որպեսզի ֆուտբոլիստները տեմպից չընկնեն, բայց միևնույն է, թիմը հերթական պարտությունը կրեց։

Ենթադրում եմ, որ չափից ավելի լարվածությունը խանգարելու է «Ալաշկերտին»։

Ընտրում եմ «Մաքաբին» կհաղթի և առնվազն 2 գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.61 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
18:30/14 սպտ
«Մաքաբի» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ