Կոնֆերենցիաների լիգա․ «Ժիլինա» – «Տոբոլ»․ կանխատեսում

20:45, 12 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, կընդունի ղազախական «Տոբոլին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան խաղից առաջ Սլովակիան ներկայացնող թիմը լուրջ առավելություն է ապահովել։ «Ժիլինայի» կազմում փայլում է Վահան Բիչախչյանը, որն օրերս կայացած «Պոհրոնյեի» հետ խաղում դարձել էր դուբլի հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը նախ աչքի էր ընկել տուգանայինից կատարած հարվածով, ապա հեռահար կրակոցով գրավել էր մրցակցի դարպասը։

Ցավոք, այս մակարդակի խաղերում ֆուտբոլիստների գոլերի վերաբերյալ խաղադրույք չկա, այլապես կընտրեի հենց Բիչախչյանի գոլի խաղադրույքը։

«Տոբոլը» Ղազախստանի գավաթի խաղարկությունում անցկացրած նախորդ խաղում դժվարությամբ հաղթեց Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազին»։ Կարելի է սպասել, որ ղազախական թիմն այս խաղում կգործի երկրորդ համարով և կփորձի որսալ շանսը հակագրոհների ժամանակ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ժիլինան» մեծ խնդիրների չի բախվի այս խաղում։

Հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը՝ Բիչախչյանն ու թիմակիցները ռիսկի չեն գնա և կսպասեն, որ մրցակիցը սխալվի կամ ազատ տարածություններ տա, իսկ դա կլինի, քանի որ հյուրերին անպայման գոլ է հարկավոր։

Ընտրում եմ «Ժիլինայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․72 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/12 օգս
«Ժիլինա» – «Տոբոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ