Կոնֆերենցիաների լիգա․ «Տրաբզոնսպոր» – «Ռոմա»․ կանխատեսում խաղի ելքի վրա

21:30, 19 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռոման» արտագնա հանդիպում կանցկացնի թուրքական «Տրաբզոնսպորի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի իտալական ակումբը։

Ի տարբերություն «Ռոմայի», «Տրաբզոնսպորն» ավելի շուտ է սկսել մրցաշրջանը։ Որակավորման երրորդ փուլում թիմն առավելության է հասել «Մոլդեի» նկատմամբ և հաղթանակով է մեկնարկել Թուրքիայի նոր առաջնությունում։ Այս թիմում են խաղում իտալական ֆուտբոլի երկրպագուներին ծանոթ ֆուտբոլիստներ՝ Մարեկ Համշիկը, Ժերվինյոն, Բրունո Պերեսը։ Վերջին երկուսը նույնիսկ խաղացել են «Ռոմայում»։

Ժոզե Մոուրինյուի առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու «Ռոմայում» և պորտուգալացին, անկասկած, կցանկանա հաղթանակով սկսել կարիերայի նոր փուլը։ Թիմը կորուստ ունի․ խաղին չի մասնակցի Քրիս Սմոլինգը։ Մյուս խաղացողները պատրաստ են հանդիպմանը։ Թիմի նորեկ Տեմի Աբրահամն այս խաղին չի հասցրել հայտավորվել։

«Գայլերի» հարձակվան գիծը՝ Մխիթարյան, Ձանիոլո, Շոմուրոդով, կարող է այս խաղում արդյունք ապահովել։ Կարծում եմ՝ «Ռոման» կարգի հաշվին, ինչպես նաև ավելի փորձառու գլխավոր մարզչով, կկարողանա դրական արդյունքի հասնել այս խաղում։

Դրական արդյունքը կարելի է համարել նաև ոչ ոքին, սակայն, «Ռոման» կպայքարի հաղթանակի համար։

Ընտրում եմ՝ «Ռոմայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․88 գործակիցը։

 

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:30/19 օգս
«Տրաբզոնսպոր» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ