Կոնֆերենցիաների լիգա․ «Աստանա» – ԿուՊՍ․ կանխատեսում

17:00, 12 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, կհյուրընկալի Ֆինլանդիան ներկայացնող ԿուՊՍ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի ղազախական ակումբը։

Առաջին խաղում «Աստանան» հանդիպման վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից՝ 1։1։ Պատասխան հանդիպման ֆավորիտ է ղազախական ակումբը։ Տիգրան Բարսեղյանի միակ գոլն օրերս կայացած գավաթային խաղում հաղթանակ էր պարգևել «Աստանային»։ Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը ԿուՊՍ-ի հետ տնային խաղում իր խոսքը կասի։

Ֆինլանդիան ներկայացնող թիմն այս մրցաշարում պարտվել է անգամ Երևանի «Նոային»։ Թիմն առաջին խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և պատասխան հանդիպումից առաջ այդքան էլ մեծ չեն շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար։ Իսկ «Աստանան» կարող է և պետք հաղթի այս մրցակցին։ Նախորդ մրցաշրջանի վերջում ղազախական ակումբի բյուջեն զգալի կրճատվել է և եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում հայտնվելն ակումբի թիվ մեկ նպատակն է։

«Աստանան» բավականին ուժեղ հարձակման գիծ ունի՝ ի դեմս Տիգրան Բարսեղյանի, Մարին Տոմասովի և թիմի նորեկ Պեդրու Էուժենիուի։ Կարծում եմ՝ այս եռյակը կարող է արդյունք ապահովել պատասխան խաղում։

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է «Աստանայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․86 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
17:00/12 օգս
«Աստանա» – ԿուՊՍ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ