Կոնֆերենցիաների լիգա։ Էքսպրես խաղադրույք

23:00, 11 ապր 2024
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների վերաբերյալ։

«Ասթոն Վիլա» – «Լիլ»

«Ասթոն Վիլան» լավ մարզավիճակում չէ, ԱՊԼ-ում զբաղեցնում է 5-րդ տեղը և պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Ունայ Էմերիի գլխավորած թիմը հաղթել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբում, որտեղ մրցում էր «Լեգիայի», «ԱԶ Ալկմարի» և «Զրինսկիի» հետ։ Փլեյ-օֆֆում թիմը հաղթահարել է «Այաքսի» արգելքը (0:0 և 4։0)։ Անգլիական ակումբի հանդիպումները հիմնականում գոլառատ են լինում։ Վերջին 9 խաղերից 6-ում աշխատել է խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը։

«Լիլը» Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։ Թիմը «Մոնակոյի» և «Բրեստի» հետ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Ֆրանսիայի առաջնության վերջին 5 տուրերում թիմը 11 միավոր է վաստակել։

«Լիլը» նույնպես հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի իր խմբում, իսկ նախորդ փուլում առավելության է հասել ավստրիական «Շտուրմի» նկատմամբ (3:0 և 1։1)։

2 թիմերն էլ լավ մարզավիճակում են և կարող են հաղթել այս մրցաշարում։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 2․23 գործակցով։

«Օլիմպիակոս» – «Ֆեներբահչե»

«Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը և 4 միավորով է զիջում առաջատարին։ Հիմա թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չէ։ Վերջին 6 խաղերից 3-ում «Օլիմպիակոսը» պարտություն է կրել՝ ներառյալ «Մաքաբի» հետ փլեյ-օֆֆի խաղը (1:4): Այնուամենայնիվ, պատասխան խաղում թիմը ջախջախել է մրցակցին 6։1 հաշվով՝ 2 գոլ խփելով լրացուցիչ ժամանակում։

«Ֆեներբահչեն» Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը և չեմպիոնության համար պայքարում է «Գալաթասարայի» հետ, որին զիջում է 2 միավորով։ Թիմը վերջին 10 խաղում 28 միավոր է վաստակել ներքին առաջնությունում։

Թուրքական թիմը հաղթել է «Լուդոգորեցի» և «Նորշելանդի» հետ խմբում, իսկ փլեյ-օֆֆում առավելության է հասել «Յունիոնի» նկատմամբ (3:0 և 0։1)։

Թուրքիայի Սուպերգավաթի խաղում «Ֆեներբահչեն» օրեր առաջ հանդիպման առաջին րոպեից լքել էր խաղադաշտը։

2 թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/11 ապր
«Ասթոն Վիլա» – «Լիլ»
Կոնֆերենցիաների լիգա
20:45/11 ապր
«Օլիմպիակոս» – «Ֆեներբահչե»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ