Կոնֆերենցիաների լիգա։ Ալեքսանդր Տրիբուշի էքսպրես խաղադրույքը
«Պուշկաշ Ակադեմիա» – «Ֆիորենտինա»
«Պուշկաշ Ակադեմիան» լավ է մեկնարկել Հունգարիայի առաջնությունում՝ հաղթելով առաջին 4 տուրերում։ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ փուլում թիմը հաղթահարել է Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» արգելքը։
«Ֆիորենտինան» Իտալիայի Ա սերիայի նոր մրցաշրջանում 2 ոչ-ոքի է գրանցել՝ «Պարմայի» և «Վենեցիայի» հետ։
Առաջին խաղում «Ֆիորենտինան» անսպասելիորեն չկարողացավ հաղթել հունգարական թիմին: Խաղի 12-րդ րոպեին իտալական թիմը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն կարողացավ ոչ-ոքի ավարտել հանդիպումը (3:3):
«Ֆիորենտինան» գերազանցում է մրցակցին կարգով և պետք է վերականգնվի նախորդ խաղից հետո։
Ընտրում եմ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 1․55 գործակցով։
«Սերվետ» – «Չելսի»
«Սերվետը» Շվեյցարիայի առաջնության 5 տուրերից հետո 9 միավորով մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է։ Թիմը պարտվել է նախորդ 2 հանդիպումներում ընդհանուր 1։8 հաշվով։ Այս պահին «Սերվետը» լավ մարզավիճակում չէ։ «Չելսիի» հետ առաջին խաղում թիմը կարողացավ կռիվ տալ, սակայն պարտվեց 0։2 հաշվով։
«Չելսին» լավ արդյունք է գրանցել առաջին խաղում։ Պատասխան հանդիպմանը ֆուտբոլիստներն ավելի հանգիստ կգործեն։ ԱՊԼ-ի նախորդ տուրում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 6։2 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։
Առաջիկա խաղում «Չելսիի» կազմում կարող են խաղադաշտ դուրս գալ այն ֆուտբոլիստները, որոնք շատ խաղաժամանակ չեն ստացել ներքին առաջնությունում։
Ինչ կազմով էլ լինի «Չելսին», կարգի հաշվին կարող է հաղթել «Սերվետին»։
Ընտրում եմ «Չելսիի» հաղթանակը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: