Կոլումբիա — Ուրուգվայ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

02:00, 04 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանպատեսում է կատարել Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակիչ Կոլումբիա — Ուրուգվայ հանդիպման վերաբերյալ։

Խաղից խաղ Ուորգվան ու Կոլումբիան տարբեր կերպ են պատրաստվել իրենց անհատական դիմակայությանը։ Խմբային փուլում Ուրուգվայի հավաքականը սկսեց պարտությամբ և ոչ ոքիով, սակայն հետագայում A կվինտետում ուրուգվայցիները կարողացան վերականգնել իրենց խաղը, մասնավորապես հարձակման գծի առաջատարներ Լուիս Սուարեսի և իհարկե Էդինսոն Կավանիի փայլուն խաղի շնորհիվ «Էլ Մատադորը» մասնավորապես վերջին խաղերում դարձավ անընդմեջ գոլի հեղինակ և հաղթանակներ պարգևեց «Սելեստեին»։ 

Ինչ վերաբերում է Կոլումբիայի թիմին ապա կոլումբացիները լավ սկսեցին մրցաշարը հաղթելով Էկվադորին, բայց հետագայում թիմը զգալիորեն նահանջեց, և կարելի է ասել , որ վերջին տուրում միայն հրաշքով պահպանեց տեղը լավագույն քառյակում , և հնարավորություն ստացավ դուրս գալու փլեյօֆֆ փուլ , ընդ որում ինչն է հետաքրքիր վերջին անգամ որ երրորդ հորիզոնական է գրավել Կոլումբիայի հավաքականը եղել է հեռավոր 2016 թը, դրանից հետո և դրանից առաջ կոլումբացիները հինգ անգամ անընդմեջ դուրս են գալիս փլեյօֆֆ փուլ, և միայն մեկ անգամ են կարողացել հաղթահարել քառորդ եզարափակչի արգելքը։

Կազմերի մասին կարելի է ասել, որ Ուրուգվայի հավաքականն ունի ֆավորիտի կարգավիճակ, որովհետև միակ կորուստը թիմի ավագ և պաշտպանության գծի առաջատար Դիեգո Գոդինի բացակայությունն է, որը վնասվածք է ստացել ։ Ամենային հավանականությամբ նրա փոխարեն դաշտ դուրս կգա Լիսաբոնի սպորտինգի ներկայացուցիչ, Պորտուգալիայի նորաթուխ չեմպիոն Սեբաստիան Կոատեսը։ Լուիս Սուարեսը կվերադառնա մեկնարկային կազմ,  նախորդ խաղում պահեստայինների նստարանից խաղը սկսելուց հետո միայն մեկ հարցական կա , թե կիսապաշտպանության քառյակում ո՞վ պետք է դուրս գա խաղադաշտ։ Վեսինոյի, Վալվեդեյի և Դե Արասկաետեյի կողքին ամենային հավանականությամբ դա կլինի Ռոդիգո Բենտարկուրը։

Ինչ վերաբերում է Կոլումբիային , ապա այստեղ կա շատ լուրջ կորուստ թիմի հիմնական աջ վինգեր Խուան Կուադրադոն դեղին քարտերի պատճառով խաղը բաց է թողնում , ինչպես նաև Մատեուս Ուրիբեն՝ հիմնական կենտրոնական պաշտպանը վնսավածք է ստացել և ամենային հավանականությամբ այս մրցաշարում այլևս նա չի մասնակցի, ինչը նշանակում է , որ Կոլումբիայի հավաքականը կարող է դուրս գալ սովորական 4-4-2 թեմայից և անցինի 4-3 սխեմային, որտեղ հարձակվողները կարող են հանգիստ փակել Կուադրատոյի դիրքը։ Ինչ վերաբերում է կանխատեսմանը՝ ես կարծում եմ որ այս կորուստները ճակատագրական են լինելու Կոլումբիայի համար, և Ուրուգվայի հավաքականը տանելու է հաղթանակ հիմնական ժամանակում, և գործը չի հասցնի օվերթայմի կամ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի։ 

Օրդինար: Չխաղարկված
Կոպա Ամերիկա
02:00/4 հլս
Уругвай - Колумбия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ