Կոլումբիա — Էկվադոր. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

00:30, 30 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ 2018-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու Կոլումբիա — Էկվադոր հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այս գիշեր՝ Բարանկիլյայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մերենդես» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղը գոլառատ կլինի:

Նախորդ տուրում Էկվադորը որակավորման փուլի առաջին միավորները կորցրեց, անգամ սեփական դաշտում կարող էր պարտվել Պարագվային, բայց վերջում փրկվեց: Կոլումբիան իր հերթին խաղի վերջին վայրկյաններին հաղթեց Բոլիվիային: Կոլումբացիներն անհաջող են մեկնարկել, նրանցից ավելին էին սպասում, բայց թիմը դեռ 7 միավոր է վաստակել, այն էլ ետնապահների դեմ խաղերում: Կազմով Կոլումբիան Էկվադորից նկատելիորեն ուժեղ է: Էկվադորցիները լավ են սկսել որակավորման փուլը, բայց կարծում եմ, որ նրանք այժմ կարող են թուլացնել տեմպը: Սա տնային թիմ է: Էկվադորի նման հաջող մեկնարկը պարզապես պատահականություն է: Կոլումբիան պետք է ավելացնի: Թիմի կազմը բավական ուժեղ է՝ Խամես Ռոդրիգես, Բակկա, Կուադրադո: Բոլոր գծերում էլ լուրջ կատարողներ կան: Նրանք պետք է արդյունավետ խաղով ուրախացնեն հանրությանը: Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ ամենաքիչը 3 գոլ կխփվի:

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, որակավորման փուլ, հարավամերիկյան գոտի
00:30/30 մրտ
Կոլումբիա - Էկվադոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ