Կոլումբիա — Բոլիվիա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն ֆուտբոլի սիրահարներին: Վաղը, Կեսգիշերին՝ Երևանի ժամանակով 00:30-ին, կայանալու է Աշխարհի Գավաթի ընտրական փոոլի Հարավամերիկյան խաղերից առաջինը՝ Կոլումբիայի «Սուրճի սիրահարները» կհյուրընկալեն Բոլիվիայի «Կանաչներին»։
Հարավային Ամերիկայի ընտրական փուլը տարբերովում է Եվրոպականից։ Այստեղ չկան խմբեր, բոլորը խաղում են բոլորի հետև արդյունքում լավագույն չորսը դուրս են գալիս Աշխարհի գավաթի խաղարկություն իսկ 5-րդ թիմը խաղում է ևս երկու հանդիպում։
Կոլումբիան ունի հնարավորություն հասնել բաղձալի այդ 5-րդ հորիզոնականը, չնայած, որ դա անելը հեշտ չի լինի։ Խնդիրը կայանում է նրանում, որ Կոլումբիան՝ իրենից վերև հանգրվանած « հարևաններին» չի կարողանում հաղթել, իսկ հանդիպումների մեծ մասում պարտվել է։ Հավաքած միավորնեը բաժին են հասել միայն, ստատուսով իրենցից թույլ թիմերին հաղթելով։
Բոլիվիային զրկեցին սեփական հարկի տակ աշխատած չորս միավորից, անհեթեթության պատճառով; Նրանք հայտավորել էին ֆուտբոլիստի, ով մինչ այդ հայտավորված էր եղել այլ հավաքականում։ Զրկվելով այդ միավորներից Բոլիվիան այլևս հույս չունի մեկնել Ռուսաստան։ Բոլիվիան զուտ տնային թիմ է։ Հայտնի է, թե ինչ բարդ են մրցակիցները ելույթ ունենում Բոլիվիայի սասերում՝ թթվածնային ծարավի պատճառով։
Վերջին հանդիպումներում Կոլումբիան ուղղակիորեն ջախջախում է Բոլիվիացիներին, չթողնելով ոչ մի շանս, նույնիսկ մեկ գոլ «Կանաչները» չեն կարողանում ուղարկել հակառակորդ դարպասը։ Կոլումբիացիների հարձակվողական պոտենցիալը համեմատելի է աշխարհի լավագույն հարձակման գծերի հետ, իսկ այս հանդիպմանը բոլորը պատրաստ են, առանց վնասվածքների և խնդիրների։
Այս խաղը շատ կաևոր և որոշիչ է Կոլումբիայի համար և նրանք պիտի հաղթեն վստահ հաշվով, առանց թուլացնելու ճնշումը ողջ հանդիպման ընթացքում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: