«Կոլամբուս Կրյու» – «Նյու-Յորք Ռեդ Բուլս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

03:30, 02 հլս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Կոլամբուս Կրյու» – «Նյու-Յորք Ռեդ Բուլս» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Եվրոպական ակումբային ֆուտբոլում դադար է և կարելի է ուշադրություն դարձնել ՄԼՍ-ին, որի մասին ավելի շատ սկսեցին խոսել, երբ հունիսին Լեո Մեսին հայտարարեց «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին։ Արգենտինացին դեռ չի նշել նորամուտը ՄԼՍ-ում, սակայն հայ ֆուտբոլասերների համար այս մրցաշար կարևոր է նրանով, որ «Կոլամբուս Կրյուում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Ժամային գոտիների տարբերության պատճառով շատերը չեն կարողանում դիտել Սելարայանի թիմի հանդիպումները, իսկ 31-ամյա ֆուտբոլիստը շարունակում է փայլել ԱՄՆ-ում։

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում Սելարայանը դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Կոլամբուս Կրյուն» ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայում անցկացրած 19 խաղում վաստակել է 31 միավոր։

Տանտերերը ֆավորիտ են այս խաղում։ «Նյու-Յորք Ռեդ Բուլսը» 19 խաղում ընդամենը 23 միավոր է վաստակել և 13-րդ տեղում է։ Ենթադրում եմ, որ դաշտի տերերն իրենց բնորոշ՝ գոլառատ և դիտարժան խաղ կցուցադրեն։ «Կոլամբուս Կրյուն» անցկացրած 19 խաղում 38 գոլ է խփել։

Իմ կանխատեսումն է Լուկաս Սելարայանը գոլ կխփի՝ 2․40 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ՄԼՍ
03:30/2 հլս
«Կոլամբուս Կրյու» – «Նյու-Յորք Ռեդ Բուլս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ