«Կլուժ» – «Փյունիկ»: Հյուրերը գոլ կխփեն

22:30, 13 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Կլուժ» – «Փյունիկ» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Ռումինական մամուլը քննադատում է «Կլուժին» և հատկապես գլխավոր մարզիչ Պետրեսկուին։ Իհարկե, քննադատությունը տեղին է։ Թիմը «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո պարտվեց նաև Ռումինիայի Սուպերգավաթի խաղում։ Ամեն դեպքում, «Կլուժը» դեռ լավ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար։ Թիմը կարգով գերազանցում է մրցակցին և դիմակայության ֆավորիտն է։

«Փյունիկի» դեպքում ամեն ինչ միանշանակ չէ։ Չնայած 0։0 հաշվին, մրցակիցը մի քանի իրական գոլային պահեր ուներ։ Տնային խաղում «Կլուժը» դժվար թե նույնքան անարդյունավետ լինի։ Այսինքն՝ երևանյան ակումբը պետք է կրկնակի զգոնություն ցուցաբերի։ Կարծում եմ՝ ցանկացած հաշվի պարագայում հյուրերը հակագրոհելու շատ լավ հնարավորություններ են ունենալու։ Որքան երկար պահպանվի 0։0 հաշիվը, այնքան ավելի մեծ է լինելու ճնշումը տանտերերի վրա։ Միայն արագ գոլը կարող է խառնել Եղիշե Մելիքյանի ծրագրերը։

Ընտրում եմ «Փյունիկի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․55 գործակիցը։ Եթե «Կլուժը» մի քանի գոլ խփի, ապա «Փյունիկն» այլևս կորցնելու ոչինչ չի ունենա և կփորձի հեղինակության գոլ խփել։ Իսկ 0։0 կամ 1։0 հաշվի պայմաններում, տանտերերը դժվար թե կարողանան առավելագույն կենտրոնացվածություն դրսևորել, թույլ կտան սխալներ, որից էլ կփորձի օգտվել մրցակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:30/13 հլս
«Կլուժ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ