«Կլուժ» – «Փյունիկ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:30, 13 հլս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» և ռումինական «Կլուժի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Բարի օր բոլորին։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ մեր թիմի մրցակիցը ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող ՉՖՌ ակումբն է։

Երևանում կայացած առաջին խաղը շատերին զարմացրեց, չեմ թաքցնի՝ նաև ինձ։ «Փյունիկը» բավականին գրագետ կառուցեց խաղն ու հաշվի առնելով, որ մրցակիցը դիմակայությունում ընդգծված ֆավորիտ էր՝ դրական արդյունք գրանցեց։ Եղիշե Մելիքյանը մանրակրկիտ ուսումնասիրել էր «Կլուժին» և կարողացավ հակադրել իր ֆուտբոլը, որը հատկապես երկրորդ խաղակեսում աչք էր շոյում։ Հյուրերին հաճախ տեսնում էինք իրենց դարպասին սեղմված․ մեր թիմը գոլ չխփեց զուտ այն պատճառով, որ մինչև վերջ չգնաց դրա հետևից։ Երևանում չկար դրա խիստ անհրաժեշտությունը։ Մելիքյանը լավ էր գիտակցում ռիսկերը և արդարացիորեն նախապատվությունը տվեց սեփական դարպասն անառիկ պահելուն։ Ռումինիայում պատկերը կփոխվի, դրանում կասկած չկա։ Նախ «Կլուժը» կփորձի ապացուցել, որ Հայաստանում չհաղթելը օրինաչափ չէր․ այդ պարագայում պետք է ակնկալել տանտերերի մեծ ճնշումն ու պետք չէ բացառել բաց թողած գոլը։ Իսկ դա «Փյունիկին» ստիպելու է դիմել պատասխան գործողությունների։ Կա երկրորդ տարբերակը․ մինչև «Կլուժը» կշոշափի ու կգտնի մեր թիմի թույլ տեղերը, «Փյունիկը» մրցակցին անակնկալի կբերի արագ գոլով։ Եթե Մելիքյանը վստահ լինի իր թիմի պաշտպանության վրա, ապա կարող է և այս տարբերակը փորձել։

Երկու դեպքում էլ ասածս հանգեցնում է նույն կարծիքին՝ «Փյունիկը» Ռումինիայում գոլ կխփի։ Հայաստանի չեմպիոնը դա վաստակեց թե՛ Երևանում ցույց տված համարձակ գործողություններով, թե՛ ցուցաբերած նվիրվածությամբ։ Բացի այդ, Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն ապացուցեց, որ չնայած հարձակման գծում ունեցած լուրջ կորուստներին, գոլ խփելու համար ունի կատարողներ։

Հետևաբար, խորհուրդ եմ տալիս հավատալ «Փյունիկի» առնվազն մեկ գոլին։ Փաստ չէ, որ այն մեր թիմին ընդհանուր հաղթանակ կպարգևի, բայց «Կլուժն» այս դիմակայութունից պետք է «չոր» դուրս չգա։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:30/13 հլս
«Կլուժ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ