«Կլիվլենդ Կավալիերս»-«Օկլահոմա-Սիթի Տանդեր». Դմիտրի Դոնսկոյի կանխատեսումը
Viasat Sport հեռուստաընկերությունում բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Դոնսկոյը կանխատեսում է արել NBA-ի կանոնավոր առաջնության «Կլիվլենդ Կավալիերս»-«Օկլահոմա-Սիթի Տանդեր» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կայանալու է այսօր ուշ երեկոյան՝ Կլիվլենդում: Մեր փորձագետը կարծում է, որ չեմպիոնության հավակնորդների միջեւ խաղում կհաղթեն տանտերերը:
Հնարավոր է, նախորդ մրցաշրջանում բոլորն էին ցանկանում, որ եզրափակչում լիներ «Կլիվլենդ Կավալիերս»-«Օկլահոմա-Սիթի Տանդեր» հանդիպումը: Այնուամենայնիվ, այդպես չստացվեց: Այն ժամանակ շատ վնասվածքներ ստացան «Օկլահոմայի» խաղացողները: Հիմա արդեն «Կլիվլենդը» կխաղա առանց իր առաջատարներից մեկի՝ Քայրի Իրվինգի: Բացի դրանից, Օհայոյում կայանալիք հանդիպմանը պարկետ դուրս չի գա Իման Շամպերտը: Բայց պետք է նշել, որ առանց վնասվածք ստացած առաջատարների՝ «Կավալիերսը» հաջող խաղ է ցուցադրում: Վերջին 3 խաղերում թիմը հաղթել է, ընդ որում մրցակիցները իրենց ուժեղ կազմերով են հանդես եկել: Վերջին խաղում թիմը հաղթեց «Բոսթոնին»` հիանալի կերպով բաշխելով իր ուժերը ամբողջ խաղում ու փայլուն անցկացնելով երրորդ քառորդը:
Ինչ վերաբերում է «Տանդերին», ապա թիմը 6 անընդմեջ խաղերում հաղթել է, բայց դրսում՝ ընդամենը 2 անգամ: Ընդ որում, թույլ «Մեմֆիսին», իսկ Սոլտ-Լեյք-Սիթիում «ՕԿՍ»-ն քիչ էր մնում պարտվեր տեղի «ջազմեններին»: Նախորդ մրցաշրջանի միմյանց միջեւ խաղերում թիմերը փոխանակվեցին տնային հաղթանակներով: «Կլիվլենդի» համար առաջիկա խաղում ամենակարեւորը կլինի Ռասսել Ուեսթբրուքին պահելը, ով վերջին 4 խաղերում ամենաքիչը վաստակում է 20 միավոր: Եթե «Կլիվլենդը» կարողանա կատարել այս առաջադրանքը, իսկ թիմը լավ հանդես գա, ապա Դեյվիդ Բլատի թիմը կհաղթի: Կարելի է լիովին ռիսկի դիմել եւ վերցնել «Կավալիերսի» (-5,5) միավոր ֆորայով խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: