«Խետաֆե» — «Ատլետիկո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 14 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Խետաֆե» — «Ատլետիկո» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնությունում «Խետաֆեի» գործերը վերջին շրջանում կտրուկ վատացել էին։ Հունվարի 20-ից ի վեր թիմը հաղթել չէր կարողանում։ Եթե ավելի ստույգ՝ 6 խաղից «ասուլոնները» պարտվել էին 5-ում։ Եվ միայն 24-րդ տուրում թիմն ասպասելի հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ, որին հաջորդեց «Վալյադոլիդից» կրած պարտությունը։ «Խետաֆեի» հաջորդ մրցակիցը, մեղմ ասած, այն չէ, որի հետ խաղում կարելի է միավոր ակնկալել։

Մադրիդի «Ատլետիկոն» մեկ ամիս առաջ ուներ միավորների հսկա պաշար «Ռեալի» ու «Բարսայի» նկատմամբ։ Այս պահիմ Դիեգո Սիմեոնեի տղաները գերազանցում են իսպանական գրանդներին, համապատասխանաբար, 8 և 6 միավորով։ Դա քիչ չէ իրականում, եթե հաշվի առնենք, որ «Ռեալի» հետ իր խաղերը «Ատլետիկոն» անցկացրել է։ Բայց դե ամեն սայթաքումը կարող է ճակատագարական լինել։ Մանավանդ, որ վերջին շրջանում «Էլ Չոլոյի» թիմը վստահ չի խաղում։ Նախ Մադրիդում «ացտեկները» 2 անընդմեջ պարտություն կրեցին՝ նախ Լա լիգայում «Լևանտեից», ապա նաև «Չելսիից» ՉԼ-ում։ Մի խոսքով վերջին 5 պաշտոնական խաղում միայն 2 հաղթանակ։ Քիչ է։

Առաջիկա հանդիպման համար թիմերն ունեն մինիմալ կորուստներ։ Ընդ որում՝ եթե «Ատլետիկոյի» համար այդ բացակայությունը չի կարելի համարել ծայրահեղ ծանր, «Խետաֆեի» բացակա խաղացողը թիմում ամենակարևոր դեմքերից է։ Խայմե Մատան «ասուլոնների» հիմնական հարձակվողն է և «Վալյադոլիոի» դեմ այդքան անհաջող դասավորված խաղի վերջում կարմիր ստացավ ու հիմա ստիպված խաղին հետևելու է տրիբունայից։ «Ատլետիկոյի» խաղը բաց կթողնի կենտրոնական պաշտպան Ֆելիպեն ու հետաքրքիր է՝ դարձյալ որակազրկման պատճառով։

Կանխատեսում

«Ատլետիկոյի» համար այլևս կարևոր ու անկարևոր խաղեր չկան։ Ամեն պարտություն կարող է վճռորոշ լինել։ Ցանկալի է, իհարկե, որ «Ատլետիկոն» երկարացնի իր կյանքը Չեմպիոնների լիգայում, բայց եթե դա տեղի չունենա, մի կողմից ավելի լավ կլինի. Լա լիգայում հանգիստ կարելի է գործը հասցնել չեմպիոնության։

Սովորաբար ասում են (ես գրեթե միշտ ռմ ասում)՝ վիճակագրությունը միշտ մնում է դաշտից դուրս, իսկ այդ թվերը գրում են դաշտում հենց ֆուտբոլիստները։ Սակայն «Խետաֆե» — «Ատլետիկո» խաղի վիճակագրական մի տվյալ պարզապես «զռռում» է. Վերջին անգամ «Խետաֆեն» Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթել է 10 տարի առաջ։ Ավելին. 2011 թվականին կայացած խաղում «Խետաֆեն» խփած երկու գոլից հետո այլևս չի գտել մրցակցի դարպասը տանող բանալին։ Այս 10 տարվա ընթացքում թիմերը մրցել են 16 անգամ, որոնցից 15-ում հաղթել են «ատլետները»։ Խաղադրույքը ակնհայտ է։

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
00:00/14 մրտ
Խետաֆե - Ատլետիկո Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ