Կատար – Էկվադոր: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:00, 20 նյմ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Կոնստանտին Գենիչը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Կատար – Էկվադոր ԱԱ-2022-ի խմբային փուլի բացման հանդիպման վերաբերյալ:

Սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացման խաղում Էլ-Հաուրե քաղաքի «Էլ-Բայթ» ստադիոնում մրցաշարն ընդունող Կատարի հավաքականը կմրցի Էկվադորի հետ: Արդեն սկանդալով է սկսվում Մունդիալը: Օրերս տեղեկություն տարածվեց, թե իբր կատարցիները 7.5 միլիոն դոլար են վճարել էկվադորցիներին, որպեսզի հաղթեն նվազագույն հաշվով: Դժվար է ասել, թե արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը, բայց առանց ծուխ կրակ չի լինում:

Երկու թիմերն էլ շատ զգույշ են: Հիշեցնեմ, որ Էկվադորը Գուստավո Ալֆարոյի գլխավորությամբ հարավամերիկյան գոտում Մունդիալին որակավորվեց 4-րդ տեղով: Կատարը նորամուտն է նշելու աշխարհի առաջնությունում: Վերջին շրջանում Ֆելիքս Սանչեսի թիմը հիմնականում ընկերական հանդիպումներ է անցկացրել: Բայց չմոռանանք, որ այս հավաքականը 2019-ին հաղթեց Ասիայի գավաթը: Ընդհանուր առմամբ, Կատարը վատ ֆուտբոլ չի ցուցադրում: Նախորդ 18 խաղում տանտերերը միայն 2 անգամ են պարտվել: Բայց դրանք ընկերական հանդիպումներ էին:

Էկվադորը դեռևս մարտին որակավորման փուլի հանդիպումներ էր անցկացնում, սակայն դրանից հետո 6 խաղում 2 հաղթանակ է տարել և 4 ոչ-ոքի խաղացել: Ընդ որում, հարավամերիկացիներն այդ խաղերում ոչ մի գոլ բաց չեն թողել:

Կողմերը հիմնականում շեշտը դնում են պաշտպանության վրա: Բայց չեմ հավատում, որ խաղը կանցնի առանց գոլերի:

Հետևաբար, կընտրեմ խաղում կգրանցվի 1 կամ 2 գոլ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կատար-2022
20:00/20 նյմ
Կատար – Էկվադոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ