Կատար – Էկվադոր: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Խոսենք Մունդիալի բացման խաղից, որտեղ Կատարն ընդունելու է Էկվադորին: Միանգամից ասեմ, որ այս զույգում ֆավորիտ փնտրել պետք չէ: Այս խաղում ամեն ինչ կարելի է սպասել:
Կատարը խաղացող թիմ է, որն իսպանացի մարզիչ ունի: Կատարի հավաքականը լավ է վերահսկում գնդակը, տակտիկապես գրագետ պաշտպանություն ունի և կարողանում է հակագրոհել: 2019-ի Ասիայի գավաթի խաղարկությունում հենց այս թիմն էր ամենալավ ֆուտբոլը ցուցադրում և արժանիորեն նվաճեց հաղթողի տիտղոսը: Եթե աշխարհի առաջնությունը կայանար այն ժամանակ, ապա Կատարը կարող էր դուրս գալ խմբից: Իսկ վերջին 3 տարվա ընթացքում առաջընթաց չի նկատվում: Կատարի հավաքականի գլխավոր աստղ Աֆիֆը ուժերը փորձեց Իսպանիայում, բայց ոչինչ չստացվեց ու ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք: Այժմ հավաքականի բոլոր խաղացողները ներկայացնում են Կատարի առաջնությունը:
Էկվադորի հավաքականը մրցաշարի ամենաերիտասարդ թիմն է: Շատերն այս կոլեկտիվին անդերդոգ են համարում, սակայն ես այդպես չեմ կարծում: Այս թիմը բավականին պրագմատիկ է և խաղում է ըստ մրցակցի: Մունդիալից առաջ Էկվադորը 3 ստուգողական հանդիպում անցկացրեց: Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Ճապոնիայի հավաքականների հետ խաղերում հարավամերիկացիները ոչ մի գոլ բաց չթողեցին, բայց նաև չխփեցին:
Չի բացառվում, որ նույնիսկ Կատարի դեմ խաղում էկվադորցիները ռիսկի չեն գնա և չեն տարվի գրոհներով: Առնվազն առաջին խաղակեսում Էկվադորը կհետախուզի մրցակցին: Իսկ Կատարը նորամուտն է նշելու Մունդիալում և փորձելու է առաջին խաղակեսում առավելագույնն անել:
Այս հանդիպման համար ընտրում եմ 1-ին խաղակեսում դիպուկ հարվածներով Կատարի (0) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: