Կատար – Էկվադոր։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 20 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Կատար — Էկվադոր ԱԱ-2022-ի բացման հանդիպման վերաբերյալ։

Կատարն ամենափոքր երկիրն է, որը երբևէ պետք է ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Մրցավայրի ընտրության օրից ի վեր Կատարի անունը շրջանառվել է մեծամասամբ կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքների հետ։ Այս երկրում մարզադաշտերի կառուցման և շինարարական այլ աշխատանքների ընթացքում տարբեր տեղեկություններով մահացել է ավելի քան 6500 մարդ։ Նույնիսկ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերն այս ամսվա սկզբին խոստովանեց, որ Կատարին մրցաշարն անցկացնելու իրավունքը տալը սխալ էր:

Իրենց 5 տարվա մարզչի՝ Ֆելիքս Սանչեսի գլխավորությամբ, կատարցիները լավագույնս պատրաստվեցին իրենց աշխարհի առաջին առաջնությանը՝ այս տարի անցկացնելով բազմաթիվ ընկերական խաղեր։ Հետաքրքիրն այն է, որ վերջին 6 խաղում Կատարն անպարտելի է։ Եվ դա ոչ այնքան թույլ մրցակիցների հետ խաղերում։ Մասնավորապես, կատարցիները չեն պարտվել Չիլիին՝ 2։2: Նրանք իրենց լավագույնս դրսևորել են նաև անցյալ տարվա Արաբական գավաթի խաղարկությունում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Բացի դրանից, 2019 թվականին Կատարի ընտրանին նվաճել է Ասիայի գավաթը։

Էկվադորի ազգային թիմն էլ կարող է գլուխ գովել անպարտելիության շարքով։ Լատինամերիկացիները 7 հանդիպում է՝ չեն ճաշակել պարտության դառնությունը։ Ալֆարո Գուստավոյի տղաները լուրջ շանսեր ունեն խմբում երկրորդ տեղը զբաեցնելու համար՝ հույսը դնելով թիմային խաղի վրա։ Բացի դրանից, Էկվադորը խաղում է պաշտպանական ցածր բլոկով ու քիչ է թույլ տալիս մրցակցին երկար տնօրինել գնդակը ինչ-որ կոնկրետ հատվածում։

1978 թվականից ի վեր ԱԱ-ի մեկնարկային բոլոր խաղերում պարտադիր եղել է դարպասի գրավում։ Հաշվի առնելով, որ Կատարի համար սա առաջին Մունդիալն է, մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է։ Բայց Էկվադորն էլ լավ հասկանում է, որ առաջին տուրում պարտություն կրելով՝ լուրջ բարդություններ է ունենալու ավելի ուժեղ մրցակիցների հետ խաղերում։ Այնպես որ, ես հավատում եմ Կատարի հաղթանակին։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/20 նյմ
Կատար - Էկվադոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ