Կարոլինա Վոզնյացկի — Վինուս Ուիլյամս․ Աննա Չակվետաձեի կանխատեսումը

15:30, 29 հկտ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Սինգապուրում ընթացող WTA մրցաշարի եզրափակչի Կարոլինա Վոզնյացկի — Վինուս Ուիլյամս հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ եզրափակչում կհաղթի ամերիկուհին։

Անկեղծ ասած, մրցաշարից առաջ նման եզրափակիչ չէի պատկերացնում։ Նույնիսկ վստահ չէի, որ Վոզնյացկին ու Ուիլյամսը դուրս կգան խմբից։ Դանիուհին դեռևս ամենավստահն է երևում։ Նա պաշարով է խաղում, կարող է նույնիսկ հետ բերել կորցրածը, ինչպես եղավ Պլիշկովայի դեմ խաղում,։ Սինգապուրի կորտերը շատ հարմար են նրա համար։ Գնդակը շատ դանդաղ է շարժվում, ինչի շնորհիվ Վոզնյացկին հասնում է գնդակներին և դրանք ուղարկում է հակառակ կողմ։

Վոզնյացկին կարծես թե ֆավորիտ է, բայց տեսեք թենիսիստուհիների անհատական դիմակայությունը՝ 7։0 հօգուտ Ուիլյամսի։ Այդ 7 խաղում Վոզնյացկին ընդամենը 1 սեթ է վերցրել։ Դա զարմանալի է։ Այո, վերջին տարիներին աղջիկները միմյանց հետ չեն խաղացել, բայց 7։0-ն լուրջ առավելություն է։

Ցանկանում եմ ռիսկի դիմել և վերցնել Վինուս Ուիլյամսի հաղթանակը։ Դա ռիսկ է, բայց երևում է, թե ինչ մեծ ցանկությամբ է խաղում ամերիկուհին։ Եթե Ուլյամսը եզրափակչում լավ մատուցի, ապա հաղթանակի շանսեր կունենա։ Վոզնյացկու համար հոգեբանորեն այնքան էլ հեշտ չի լինի։ Այնպես որ, խաղադրույք եմ կատարում Վինուս Ուիլյամսի հաղթանակի վրա։

Օրդինար: Պարտված
WTA Սինգապուր, եզրափակիչ
15:30/29 հկտ
Կարոլինա Վոզնյացկի — Վինուս Ուիլյամս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ