Կարոլինա Վոզնյացկի — Սվետլանա Կուզնեցովա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

19:30, 28 հնս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում կայանալիք Ուիմբլդոնի կանանց մենախաղի առաջին շրջանի Կարոլինա Վոզնյացկի — Սվետլանա Կուզնեցովա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում դանիացի թենիսիստուհին հաղթանակ կտանի: 

Որքան հիանալի հանդիպումներ կան առաջին շրջանում: Ի՞նչ ենք մենք անելու երրորդ շրջանում, եթե արդեն առաջինում այսքան հիանալի թենիսիստներ միմյանց են հանդիպում: Այս խաղում առաջարկում եմ խաղադրույք կատարել Կարոլինա Վոզնյացկիի վրա: Վերջիվերջո նա այդքան էլ վատ չի պատրաստվել Ուիմբլդոնին, բոլոր մրցաշարերում խաղացել է: Չի կարելի ասել, որ շատ հաջող, բայց խաղային պրակտիկա ունի: Իսկ ահա Սվետլանա Կուզնեցովան գնացել է միայն Իստբուրն, որտեղ միանգամից պարտվեց Կատերինա Բոնդարենկոյին: Անձնական հանդիպումներով չնչին առավելություն ունի դանիացին` 6:5, բայց միևնույն ժամանակ խոտածածկի վրա հաղթել է երկու հանդիպումներում: Կարծում եմ, որ այս անգամ ևս Վոզնյացկին կհաղթի: Ակնհայտ է, որ Կուզնեցովան չի պատրաստվել այս մրցաշարին, բացի այդ, վերջին տարիներին խոտածածկի վրա մեծ հաջողություններ չունի: Ուիմբլդոնում նա հաճախ է պարտվում առաջին կամ երկրորդ շրջանում: Ենթադրում եմ, որ Սվետլանային չի հաջողվի առավելության հասնել Կարոլինայի նկատմամբ:

Օրդինար: Պարտված
Ուիմբլդոն-2016. կանանց մենախաղ. առաջին շրջան
19:30/28 հնս
Կարոլինա Վոզնյացկի - Սվետլանա Կուզնեցովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ