Կարլա Սուարես Նավարո — Ելիզավետա Կուլիչկովա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

14:00, 22 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենապայքարի երրորդ շրջանի Կարլա Սուարես Նավարո — Ելիզավետա Կուլիչկովա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խաղը երկար ընթացք կունենա: 

Կարլա Սուարես Նավարոն դեռեւս չի տպավորում: Երկու շրջան է անցել, բայց մեծ ջանքեր գործադրելով: Գոլուբիչի հետ երկու համառ սեթեր ունեցավ, երկրորդ շրջանում իսպանուհին ընդհանրապես տանուլ տվեց սեթը Մարիա Սակկարիի դեմ խաղում: Կարլայի համար ծանր ստացվեց հանդիպման մեկնարկը: Նկատելի է, որ նա լավ վիճակում չէ, բայց եւ չեմ պատրաստվում խաղադրույք կատարել Կուլիչկովայի վրա: Նա հաղթեց երկու խաղերում, բայց բավականաչափ շատ ուժ է ծախսել. նա երկու լավ հաղթանակներ է տարել: Հաջողվեց հաղթել Անդրեա Պետկովիչին, իսկ հետո Մոնիկա Նիկուլեսկուին՝ շատ տհաճ թենիսիստուհի, ով յուրօրինակ ոճով է խաղում: Այդպիսի երկու հաղթանակներից հետո Կուլիչկովան կարող է վստահություն զգալ, բայց եւ կարող է նյարդայնանալ: Լիզան անկայուն աղջիկ է: Չգիտեմ՝ կբավարարի նրա ուժերը երրորդ խաղի համար: Սուարես Նավարոն էլ փորձառու է: Բայց այդուհանդերձ կարծում եմ, որ հզոր խաղի շնորհիվ Կուլիչկովան կարող է պրոբլեմներ ստեղծել իսպանուհու համար: Նրա համար կարող են խնդիրներ ստեղծել մեծ թվով ոչ հարկադրված սխալները: Բայց ինչպես ասեցի, Սուարես Նավարոն այժմ անթերի չէ: Ենթադրում եմ, որ աղջիկները 20 գեյմից շատ կխաղան:

Օրդինար: Պարտված
Australian Open. Կանանց մենապայքար. երրորդ շրջան
14:00/22 հնվ
Կարլա Սուարես Նավարո - Ելիզավեթա Կուլիչկովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ