Կարեն Խաչանով – Ստեֆանոս Ցիցիպաս. Կանխատեսում

19:00, 12 օգս 2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կարեն Խաչանովն Տորոնտոյի մրցաշարի 1/8 եզրափակիչում կմրցի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որն օգոստոսի 12-ին նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը: Արդյո՞ք ինտրիգ կտեսնենք այս դիմակայությունում։

Կարեն Խաչանով

Խաչանովը Տորոնտոյի մրցաշարից առաջ տված հարցազրույցներից մեկում ասաց, որ վերջին տասը օրում եղել է երեք աշխարհամասերում, ինչի պատճառով ֆիզիկապես իրեն այնքան էլ լավ չի զգում։ Տորոնտոյի մրցաշարի մեկնարկում ռուսաստանցի թենիսիստը կարողացավ երեք սեթում առավելության հասնել Քեմերոն Նորիի նկատմամբ, այնուհետև երկու սեթում հաղթեց Ասլան Կարացևին։

Ասլանի հետ մրցավեճը նման էր ամերիկյան սահադաշտի, առավելությունը մի կողմից անցնում էր մյուսի կողմը։ Հաշիվն անընդհատ անկանխատեսելիորեն փոխվում էր, բայց Խաչանովի համար կարևորն այն է, որ նա այժմ քառորդ եզրափակիչում է։

Ստեֆանոս Ցիցիպաս

Ցիցիպասը «Ռոլան Գարոսում» Նովակ Ջոկովիչին պարտվելուց հետո, այնքան էլ լավ չանցկացրեց հունիսի վերջնամասը և ամբողջ հուլիսը։ Այնպիսի տպավորություն է, որ օգոստոսին մենք որակյալ խաղ կտեսնենք նրա կատարմամբ։

Հույն թենիսիստն այնքան էլ չի սիրում հարդը, սակայն կարողանում է ռետինե ծածկույթի վրա որակյալ խաղ կառուցել։ Տորոնտոյի մրցաշարի առաջին փուլում Ստեֆանոսը երեք սեթում առավելության հասավ ֆրանսիացի Ուգո Ումբերի նկատմամբ։ Լավ մատուցումն ու գնդակը հրաշալի զգալը Ցիցիպասին դարձնում են ընթացիկ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։

Դիմակայության պատմությունը

Թենիսիստները միմյանց հանդիպել են չորս անգամ։ Հարդի վրա երեք հաղթանակ է տարել Ստեֆանոսը։ Խաչանովն ընդամենը մեկ անգամ է ավելի ուժեղ եղել, այն էլ՝ խոտածածկի վրա։

Ելքերի խաղադրույքները

Հույն թենիսիստի հաղթանակը գնահատվում է 1.33 գործակցով, իսկ Խաչանովի տրիումֆը՝ 3.15

Կանխատեսում և խաղադրույքներ

Ոչ իդեալական ֆիզիկական վիճակն անդրադառնում է Կարենի խաղի վրա։ Եթե դա էլ չազդի, միևնույն է՝ ակնհայտ է, որ ռուսաստանցին կայուն չի գործում։

Այո՛, Ցիցիպասը նույնպես սեթ է պարտվել, բայց այստեղ խնդիրն ավելի շատ հոգեբանական էր։ Հույն թենիսիստը մի փոքր կորցրել է վստահությունը, ինչի պատճառով էլ բարդություններ են առաջացել։ Մի քանի հնչեղ հաղթանակներ են հարկավոր, որպեսզի իրավիճակը փոխվի։ Այս մրցավեճում կարելի է պայքար սպասել, բայց դժվար է հավատալ, որ Խաչանովը մեկ սեթ կհաղթի: Այնպես որ, ընտրում ենք Ցիցիպասի՝ երկու սեթում հաղթանակը։

Օրդինար: Հաղթած
Տորոնտոյի մրցաշար
19:00/12 օգս
Կարեն Խաչանով – Ստեֆանոս Ցիցիպաս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ