Կարեն Խաչանով – Ստեֆանոս Ցիցիպաս: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

07:30, 27 հնվ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Կարեն Խաչանով – Ստեֆանոս Ցիցիպաս թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մրցախաղի վերաբերյալ։

Ողջույն.

Ֆուտբոլային իրադարձություններին զուգահեռ թեժ է մթնոլորտը նաև կորտերում: Մելբուրնում ավարտին է մոտենում թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունը: Այսօր կանդրադառնամ տղամարդկանց մրցաշարի առաջին կիսաեզրափակիչին, որտեղ միմյանց հետ հարաբերությունները կպարզեն Կարեն Խաչանովն ու Ստեֆանոս Ցիցիպասը:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը խիստ բացասական բալանս ունի հույնի հետ դիմակայություններում: Ցիցիպասը հաղթել է բոլոր հինգ հանդիպումներում՝ ընդ որում, Կարենն այդ հինգ խաղում միայն երկու սեթ է վերցրել: Սակայն, ինչպես այս կիսաեզրափակիչից առաջ ասաց ինքը՝ Խաչանովը, հիմա նա ամբողջությամբ այլ մակարդակի թենիս է ցուցադրում: Եվ իրոք. Մեծ սաղավարտի երկրորդ մրցաշարում անընդմեջ Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Անցած տարվա վերջում ԱՄՆ բաց առաջնությունում նա զիջեց Կասպեր Ռուդին, իսկ հիմա Կարենի հաղթարշավը կփորձի ընդհատել նրա ամենաանհարմար մրցակիցներից մեկը: Խաչանովի ցուցադրած թենիսն Ավստրալիայում տպավորում է. նա բարելավել է մատուցումը, այդքան շատ չի սխալվում ֆորհենդից, իսկ Կարենի բեքհենդն ընդհանրապես օրինակելի է դարձել շատերի համար: Ակնհայտ է, որ դա Խաչանովի ուժեղագույն ու ամենակայուն հարվածն է, որի շուրջ էլ մեր հայրենակիցը կառուցում է իր խաղը: Այստեղ կցանկանամ ավելացնել նաև Խաչանովի հոգեբանական կայուն վիճակը. նա չի նյարդայնանում, դուրս չի գալիս ափերից և շատ արագ կարողանում է մոռանալ լոկալ անհաջողությունները: Դա շատ օգնեց Խաչանովին՝ ճանապարհից հերթականությամբ հանելու Սապատա-Միրալյեսին, Կուբլերին, Տիաֆուին, Նիշիոկային և Կորդային:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Խաչանովն առաջին անգամ կարող է հաղթել Ցիցիպասին: Բայց դա կպնդեի, եթե ինքը՝ հույն թենիսիտը նույնպես չլիներ հիանալի մարզավիճակում: Մրցաշարի կեսերից զգացվեց, որ եթե կա ինչ-որ մեկը, ով կարող է Մելբուրնում հաղթել Նովակ Ջոկովիչին, ապա դա Ցիցիպասն է: Նա հերթականությամբ իր ճանապարհից հեռացրեց Ալիսին, Հիձիկատային, Գրիկսպորին, Սիներին և Լեհեչկային ու միայն Սիներին հաջողվեց խնդիրներ ստեղծել հույնի համար: Ցիցիպասը փայլուն ֆիզիկական մարզավիճակում է և հաղթանակները տանում է նախանձելի թեթևությամբ: Ամենից բացի, նա շատ ավելի մանևրող է և կարողանում է ընթացքում մի քանի անգամ փոխել մարտավարությունը:

Հատկապես Արցախին աջակցություն հայտնելուց հետո Խաչանովի երկրպագուների բանակը Հայաստանում աճեց, բայց, կարծում եմ, հայ թենիսիստը հասել է իր առավելագույնին: Ցիցիպասը կհաղթի, այն էլ ընդհանուր դիմակայությունում հինգ և ավելի գեյմի առավելությամբ: Նա պարզապես ավելի ուժեղ է:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Australian Open
07:30/27 հնվ
Խաչանով - Ցիցիպաս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ