Կանխատեսում. «Տոտենհեմ»-«Լիվերպուլ». կլինեն գոլեր

21:30, 11 հնվ 2020
Հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն և կգրանցվի նվազագույնը 3 գոլ:

Ժոզե Մոուրինյուն ընդդեմ Յուրգեն Կլոպի: Պորտուգալացի մասնագետի համար ամենաանհարմար շրջանն է սկսվել լոնդոնյան ակումբում: Նվազագույնը մինչև ապրիլ շարքից դուրս է մնացել թիմի ռմբարկու Հարի Քեյնը: Բացակայում են Տանգի Նդոմբելեն, Մուսա Սիսոկոն և Ուգո Լյորիսը: Չնայած կադրային լուրջ խնդիրներին, «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կփորձի առավելության հասնել անպարտելի «Լիվերպուլի» նկատմամբ:

Կլոպի թիմը փայլուն մրցաշրջան է անցկացնում: Կադրային խնդիրներ չկան և այս խաղում կփորձի հերթական հաղթանակը տոնել: Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 4-ում երկու կողմերն էլ դարձել են գոլի հեղինակ և խաղում նվազագույնը 3 գոլ է խփվել:

Կարծում եմ՝ այս անգամ ևս նույն սցենարը կլինի: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն և խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.95 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/11 հնվ
«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ