Կանխատեսում. «Տոտենհեմ» — «Ֆուլհեմ». երկու թիմերն էլ գոլ կխփեն

18:00, 18 օգս 2018
Օգոստոսի 18-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Տոտենհեմը» «Ուեմբլի» մարզադաշտում ընդունելու է «Ֆուլհեմին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Այս խաղում բացարձակ ֆավորիտ է համարվում «Տոտենհեմը», բայց «Ֆուլհեմը» ԱՊԼ-ի նորեկն է, որը մեծ թվով աղմկոտ տրանսֆերներ է կատարել այս ամռանը և կարող է անակնկալ մատուցել ոչ միայն «Տոտենհեմին», այլև անգլիական ցանկացած ակումբի: Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի նորեկը ձեռք է բերել Լուսիանո Վյետոյին, Անդրե Շյուռլեին, Շան Միշել Սերիին, Սերխիո Ռիկոյին, Կալում Չեմբերսին, Ալեքսանդր Միտրովիչին, Թիմոտի Ֆոսու-Մենսահին: Մի խոսքով՝ հասկացաք, որ «Ֆուլհեմի» նման համեստ ակումբի համար սրանք թոփ տրանսֆերներ են և զգալիորեն կուժեղացնեն թիմի կազմը:

Իսկ հիմա ուշադրություն. քանի տրանսֆեր է կատարել «Տոտենհեմը»: Ոչ մի: Մաուրիսիո Պոչետինոն իրոք բարդ խնդրի առաջ է կանգնել: Ճիշտ է, «Տոտենհեմը» երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու ֆուտբոլիստներից կազմված թիմ է, սակայն նորեկները պարզապես անհրաժեշտություն էին, ինչի մասին բազմիցս խոսել է անձամբ Պոչետինոն:

Նախորդ տուրում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն է կրել, ինչը նշանակում է, որ այս խաղում թիմն ավելի մոտիվացված կգործի: Հաշվի առնելով այս փաստերը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.86 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/18 օգս
«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ