Կանխատեսում. Տոկիո-2020. Բրազիլիա – Եգիպտոս. Կլինեն գոլեր

14:00, 31 հլս 2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում մեկնարկում է քառորդ եզրափակիչը: Գլխավոր ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի` այս մրցաշարում անցկացրած 3 խաղերից 2-ը գոլառատ է եղել: 1 հանդիպում է ավարտվել է 0:0 հաշվով, քանի որ բրազիլացիներն առաջին կեսի միջնամասից խաղում էին 10 հոգով: Անկասկած, Բրազիլիան ֆավորիտ է ոչ միայն այս խաղում, այլ նաև մրցաշարում: Թիմում գլխավոր գործող անձը «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնն է, որն արդեն 5 գոլի հեղինակ է դարձել և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Եգիպտոսի հավաքականը խմբային փուլում մեկական հաղթանակ, ոչ ոքի և պարտություն է գրանցել: Բավականին համեստ թիմ է, որը կազմում չունի թոփ առաջնություններում հանդես եկող աստղային ֆուտբոլիստ:

Բրազիլացիներն Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո ավելի մոտիվացված են: Ճիշտ է, փաստացի տարբեր հավաքականներ են, սակայն նպատակը մեկն է: Տիտղոս նվաճել և ուրախացնել երկրպագուներին:

Կարծում եմ՝ Բրազիլիայի ընտրանին խնդիրների չի բախվի և կհաղթի այս խաղում: Հաշվի առնելով Ռիշարլիսոնի, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի փայլուն արդյունավետությունը, «Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.77 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Օլիմպիական խաղերի
14:00/31 հլս
Բրազիլիա – Եգիպտոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ