Կանխատեսում. «Շլյոնսկ» – «Արարատ». Հյուրերը գոլ կխփեն

22:00, 29 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատը» կհյուրընկալվի Վրոցլավի «Շլյոնսկին»: «Բուքմեյքների ռեյտինգը» կարծում է, որ երևանյան ակումբը նվազագույնը մեկ գոլ կխփի այս խաղում:

«Արարատն» առաջին խաղում պարտվեց 2:4 հաշվով: Խաղի վերջնամասում բաց թողած 4-րդ գոլը կարող է «Արարատի» համար ճակատագրական լինել այս դիմակայությունում: Հիմա Հայաստանի գործող գավաթակիրը պետք է հաղթի 3 գնդակի տարբերությամբ, որպեսզի անցնի հաջորդ փուլ: Իսկ հյուրընկալվելիս դա անելն այդքան էլ իրատեսական չէ:

«Շլյոնսկը» Լեհաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ ոքի է խաղացել: Բնականաբար, լեհական թիմն ավելի շատ մտածել է եվրագավաթային խաղի մասին, բայց չհաղթելը հոգեբանական խնդիրներ կարող է թողած լինել, ինչից էլ «Արարատը» կփորձի օգտվել:

Այսպիսի խաղերում շատ կարևոր է զգոնությունը: Նույնիսկ ֆավորիտ չհամարվելու դեպքում, պետք է փորձել օգտվել մրցակցի սխալներից:

Կարծում եմ՝ «Արարատը» նվազագույնը մեկ գոլ կարող է խփել, սակայն հաշվի առնելով, որ խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար երևանյան թիմին անհրաժեշտ է հաղթել նվազագույնը 2 գոլի տարբերությամբ, «Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Արարատն» այս խաղում 1-ից շատ գոլ կխփի: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.33 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
22:00/29 հլս
«Շլյոնսկ»-«Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ