Կանխատեսում. Ռուսաստան — Խորվաթիա. կլինեն գոլեր

22:00, 07 հլս 2018
ԱԱ 2018-ի 1/4 եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այդ խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Թե՛ Խորվաթիայի, թե՛ Ռուսաստանի հավաքականները մեծ դժվարությամբ հաղթահարեցին 1/8 եզրափակչի արգելքը՝ հաղթելով համապատասխանաբար Դանիային և Իսպանիային: Եթե խորվաթների դեպքում ամեն ինչ սպասելի էր, ապա ռուսներն իսկական անակնկալ մատուցեցին: ԱԱ 2018-ն ընդունող երկրի հավաքականը մրցաշարում անցկացրած 4 խաղերում աչքի է ընկել թիմային խաղով և կազմակերպվածությամբ: Ռուսները կարող են ինչպես լավ պաշտպանվել, այնպես էլ լավ հարձակվել:

Խորվաթիայի հավաքականում էլ աստղաբույլ է հավաքվել: Մոդրիչն ու ընկերները շատ լավ խաղ են ցուցադրում: Այնուամենայնիվ, երկու հավաքականներն էլ խաղում են բավականին ինտենսիվ ֆուտբոլ, որը մեծ էներգիա է խլում: Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կլինի հանդարտ, սակայն գոլեր կգրանցվեն երկու թիմերի դարպասին: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է կատարել խաղադրույք, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 2.20 գործակցով:

 

Օրդինար: Հաղթած
22:00/7 հլս
Ռուսաստան - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ