Կանխատեսում. Ռուրյան դերբի. «Բորուսիա Դ.»-«Շալկե»

17:30, 16 մյս 2020
Եվրոպական ֆուտբոլը վերադառնում է: Մայիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին կկայանա Բունդեսլիգայի 26-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Շալկե» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր:

Շուրջ երկու ամիս տևած դադարից հետո մենք նորից ականատես ենք լինելու եվրոպական ֆուտբոլի: Վերսկսվում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը և առաջին իսկ տուրում անչափ հետաքրքիր հանդիպում է նախատեսված՝ Դորտմունդի «Բորուսիա»-«Շալկե» կամ այլ կերպ ասած՝ Ռուրյան դերբի:

Այս խաղի հետ կապված բացասական կետերն՝ դատարկ տրիբունաները, ֆուտբոլիստների ոչ բավարար մարզավիճակը: Անհասկանալի է՝ ինչ վիճակում են ֆուտբոլիստները թե՛ հոգեպես, թե ֆիզիկապես, սակայն, կարծում եմ՝ երկու ամսվա դադարից հետո ֆուտբոլ խաղալու հնարավորությունը շատերի դեմքին ժպիտ կբերի, չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին:

Այստեղ ոչ մի վիճակագրություն, մարզավիճակ հնարավոր չէ հաշվի առնել: Նվազագույնը գոնե մեկ-երկու տուր պետք կլինի հասկանալու համար, թե ինչ վիճակում են թիմերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս խաղում գոլեր կլինեն: Գերմանիայում ևս թույլատրվել է մինչև 5 փոխարինում կատարելը, ֆուտբոլիստները կարոտել են խաղը, կան մրցաշարային հարցեր, որոնք պետք է լուծել նույնիսկ այս պայմաններում:

Դորտմունդցիները լուրջ կորուստներ ունեն: Այս խաղը բաց կթողնեն Էմրե Ջանը, Աքսել Վիտցելը և Մարկո Ռոյսը: «Շալկեից» հանդիպմանը չի մասնակցի Նաբիլ Բենտալեբը:

Եվ մի շատ կարևոր հանգամանք կա, որն անկասկած լինելու է յուրաքանչյուր թիմի մտքում: Մրցաշարը ցանկացած պահի կարող է դադարեցվել և այդ պարագայում չեմպիոնը, եվրագավաթային տեղերը, Բունդեսլիգա 2-ի ուղեգրեր «նվաճողները» որոշվելու են տվյալ պահի դրությամբ աղյուսակային վիճակով: Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր խաղում պետք է առավելագույնը քաղել հաշվի առնելով, որ մրցաշարը կարող է նորից դադարեցվել և այս անգամ արդեն հնարավոր չի լինի ընթացիկ մրցաշրջանը վերսկսել:

Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև  վերջապես դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ դիտելու շատերիս ցանկությունը, առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.7 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Բունդեսլիգա
17:30/16 մյս
Դորտմունդի «Բորուսիա»-«Շալկե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0