Կանխատեսում. «Ռոստով»-«Դինամո» Մոսկվա. կլինեն գոլեր

21:00, 23 հլս 2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում «Ռոստովը» կհյուրընկալի Մոսկվայի «Դինամոյին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր:

Մեկնարկում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 թվականի մրցաշրջանը: Առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի «Ռոստովը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Դինամոյին», որի կազմում հանդես է գալիս հայազգի երիտասարդ տաղանդ Արսեն Զախարյանը:

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում մոսկովյան ակումբին: «Ռոստովը» վերջին 5 ընկերական խաղերից պարտվել է 3-ում և հաղթել՝ 2-ում: «Դինամոն» նույնքան խաղից հետո ունի 3 պարտություն, 1 ոչ ոքի և 1 հաղթանակ:

«Ռոստովը» կորուստ ունի այս խաղից առաջ: Հանդիպմանը չի մասնակցի թիմի նորվեգացի կիսապաշտպան Մատիաս Նորմանը:

Հաշվի առնելով, որ սա առաջնության մեկնարկային խաղն է, կարծում եմ՝ թիմերը մեկը մյուսի համար անկանխատեսելի կլինեն, ինչի արդյունքում նվազագույնը 2 գոլ կտեսնենք:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2-ից շատ գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է բավականին բարձր՝ 1.89 գործակիցը:

Օրդինար: Վերադարձ
Ռուսաստանի Պրեմիեր լիգա
21:00/23 հլս
«Ռոստով»-«Դինամո» Մոսկվա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ