Կանխատեսում. «Ռոմա»-«Շախտյոր». Մխիթարյանը կգրավի նախկին թիմի դարպասը

23:55, 11 մրտ 2021
Մարտի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում կդառնա գոլի հեղինակ:

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» կընդունի «Շախտյորին»: Անկասկած, Հենրիխ Մխիթարյանի համար այս խաղը յուրահատուկ է լինելու: Հայ ֆուտբոլիստը 3 տարի խաղացել է «Շախտյորում» և հենց ուկրաինական թիմից է սկսել իր ճանապարհը դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա:

Կարծում եմ՝ այս խաղի խաղադրույքի վերաբերյալ երկար մտածելն անիմաստ է: Ընտրում ենք Մխիթարյանի գոլը… Մխիթարյանը չնայած վերջին մի ամսում փոքր ինչ գցել է արդյունավետությունը, սակայն ընթացիկ մրցաշրջանում փայլուն է հանդես գալիս: Բացի այդ, նա կցանկանա աչքի ընկնել իր նախկին թիմի դեմ խաղում:

Այս խաղին չի մասնակցի Ջորդան Վերետուն, որը թիմի հաստիքային 11 մետրանոց իրացնողն է և այդպիսի հնարավորության դեպքում, ամենայն հավանականությամբ, գնդակին կմոտենա հենց Մխիթարյանը:

Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.47 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա
23:55/11 մրտ
«Ռոմա»-«Շախտյոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ