Կանխատեսում. «Ռոմա»-«Նապոլի». երկրորդ խաղակեսը գոլառատ կլինի

18:00, 02 նյմ 2019
Նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Ա Սերիայի 11-րդ տուրի «Ռոմա»-«Նապոլի» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ հանդիպման երկրորդ կեսում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Ռոման» չնայած վերջին շրջանում ունեցած կադրային խնդիրներին, կարելի է ասել, պատվով հաղթահարեց այս փորձությունը: Վերջին 5 խաղում թիմը պարտություն չի կրել, հաղթել է 2 խաղում և 2 ոչ-ոքի գրանցել, որոնցից մեկը Եվրոպա լիգայում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ. որտեղ մրցավարը անհիմն 11 մետրանոց նշանակեց վերջին րոպեին: Լավ մարզավիճակ է հավաքել Նիկոլո Ձանիոլոն, իսկ հարձակման կրակագծում է Էդին Ջեկոն: Նույնիսկ 10 հոգով խաղալով, «Ռոման» կարողացավ 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տոնել «Ուդինեզեի» նկատմամբ:

«Նապոլին» նույնպես անպարտելի է վերջին խաղերում, բայց և հաղթանակ էլ չի տոնել նախորդ 2 հանդիպումներում: Կառլո Անչելոտիի թիմը լավ ու դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, բայց ոչ միշտ է փայլում կայունությամբ: Կարծում եմ՝ թիմերը զգույշ կգործեն առաջին կեսում և աստիճանաբար կփորձենք բարձրացնել խաղի տեմպը: Կողմերից մեկի հաջողության հասնելու դեպքում նոր խաղը կբացվի:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս հանդիպման երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 2.55 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
18:00/2 նյմ
«Ռոմա»-«Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ