Կանխատեսում. «Ռոմա»-«Միլան». Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ

23:45, 28 փտր 2021
Փետրվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի «Ռոմա»-«Միլան» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Միլանը» փայլուն մեկնարկից հետո զիջեց առաջատարի դիրքն Ա Սերիայում: Իբրահիմովիչն ու թիմակիցներն այժմ 4 միավորով զիջում են «Ինտերին», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ստեֆանո Պիոլիի թիմը չի հաղթել վերջին 4 խաղում: 2 անգամ ոչ-ոքի է խաղացել «Ցրվենա Զվեզդայի» հետ Եվրոպա լիգայում, Ա Սերիայում պարտվել դերբիում «Ինտերին» և «Սպեցիային»:

«Ռոման», ընդհակառակը, չնայած նախորդ տուրում «Բենեվենտոյի» հետ գոլազուրկ ոչ-ոքիին, Ֆոնսեկայի թիմը երկու հաղթանակ տոնեց «Բրագայի» հետ խաղերում:

«Գայլերը» ընթացիկ մրցաշրջանում վատ են հանդես գալիս թոփ թիմերի դեմ խաղերում, սակայն ժամանակն է, որ շտկեն այդ սխալը հատկապես, որ մրցելու են մի թիմի հետ, որը թե՛ հոգեբանական, թե խաղային խնդիրներ ունի:

Այնուամենայնիվ, այս խաղի ելքի հետ կապված խաղադրույքի փոխարեն կառաջարկեմ ընտրել Մխիթարյանի գոլի տարբերակը: Ինչո՞ւ: Նախ, հայ ֆուտբոլիստը փայլուն արդյունավետություն ունի այս մրցաշրջանում: Երկրորդ, հանգստի հնարավորություն է ստացել «Բրագայի» հետ խաղում: Եվ երրորդ, այս հանդիպումը բաց կթողնի Էդին Ջեկոն և հարձակման գծում սպասելիքները մեծ կլինեն հենց Մխիթարյանից: Նրա խաղից է կախված թե՛ Մայորալի, թե ամբողջ թիմի արդյունավետությունը:

Կարծում եմ՝ Հենրիխն այս խաղում կդառնա գոլի հեղինակ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.83 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիա, Ա Սերիա
23:45/28 փտր
«Ռոմա»-«Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ