Կանխատեսում. «Ռոմա»-«Միլան». կլինեն գոլեր

21:00, 27 հկտ 2019
Հոկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Ռոմա»-«Միլան» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի: 

Երկու թիմերն էլ իրենց նախորդ խաղերում վերջին րոպեին ձեռքից բաց թողեցին հաղթանակը: «Ռոման» Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում մրցավարական սխալի զոհ դարձավ, իսկ «Միլանը» «Լեչչեի» դեմ խաղում չկարողացավ պահել հաղթական հաշիվը:

«Ռոսոներիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար սա կլինի երկրորդ խաղը և անկասկած այն մեծ նշանակություն ունի: Թիմը կադրային խնդիրներ չունի, բավականին ժամանակ է ունեցել այս հանդիպման պատրաստվելու համար:

«Ռոման» էլ կադրային խնդիրների պակաս չունի: Մխիթարյան, Կալինիչ, Պելեգրինի, Կլյուվերտ, Կրիստանտե… շարքը կարելի է շարունակել: Առանց այս ֆուտբոլիստների էլ Ֆոնսեկայի թիմը փայլուն խաղ անցկացրեց Եվրոպա լիգայում: Ձանիոլոն և Ջեկոն կկազմեն «գայլերի» հարձակման բռունցքը:

Կարծում եմ՝ երկու թիմերն էլ հաղթանակի կարիք ունեն և կպայքարեն դրա համար: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կխփվի նվազագույնը 3 գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.78 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա Սերիա
21:00/27 հկտ
«Ռոմա»-«Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ