Կանխատեսում. «Ռոմա»-«Այաքս». Մխիթարյանը վերադարձը կնշի գոլով

23:00, 15 ապր 2021
Ապրիլի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոման» առաջին խաղում կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով, սակայն 1:0 հաշվի ժամանակ Դուշան Տադիչի՝ 11 մետրանոցից վրիպումն ազդեց խաղի ընթացքի վրա: Լիներ այդ գոլը, «Ռոման» դժվար թե կարողանար ուշքի գալ:

Սա նշանակում է, որ անգամ արտագնա հանդիպմանը, «Այաքսն» ավելի մեծ ճնշում է գործադրելու, հատկապես, որ թիմը հաջորդ փուլ անցնելու համար նվազագույն 2 գոլ պետք է խփի:

Անկասկած, բաց խաղ է լինելու: Երկու թիմերն էլ սիրում են գրոհել: «Ռոմայում» էլ հասկանում են, որ 2:1 հաշվով առավելությունն այն չէ, որը պահելու համար կարելի է առաջին իսկ րոպեներից սեղմվել սեփական դարպասին:

Շարք է վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, որը կլինի «Ռոմայի» մեկնարկային կազմում: Այսպիսի թիմերի դեմ խաղալը Մխիթարյանի համար ավելի հեշտ է: «Այաքսի» նման մրցակիցներն իրենք են ֆուտբոլ խաղում և թույլ են տալիս մրցակցին էլ դա անել: Այսինքն՝ «Ռոման» կունենա լավ պահեր ինչպես դիրքային գրոհների, այնպես էլ հակագրոհների ժամանակ: Անգամ ստանդարտ դիրքերի ժամանակ Մխիթարյանը լուրջ վտանգ է ներկայացնում մրցակիցների համար:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ կդառնա, որի համար Vivaro-ն սահմանել է 2.80 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա
23:00/15 ապր
«Ռոմա»-«Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ