Կանխատեսում. «Ռիգա»-«Շկենդիա». Էդգար Բաբայանի թիմը չի պարտվի

21:00, 22 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում լատվիական «Ռիգան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, կհյուրընկալի մակեդոնական «Շկենդիային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը չեն պարտվի:

«Շկենդիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդհանուր 0:6 հաշվով պարտվել էր «Մուրային»: «Ռիգան» 0:1 հաշվով պարտվել էր «Մալմյոյին» ՉԼ-ի որակավորման առաջին փուլում և 1:1 հաշվով ոչ ոքի խաղացել:

Ցավոք, Բաբայանը քիչ խաղաժամանակ է ստանում: «Մալմյոյի» հետ պատասխան խաղում նա դաշտում անցկացրել է 18 րոպե, իսկ «Սպարտակսի» հետ Լատվիայի առաջնության խաղում նույնիսկ չէր հայտնվել թիմի հայտացուցակում: «Ռիգան» այդ խաղում հաղթել էր 3:2 հաշվով:

Առաջին հանդիպմանը ֆավորիտ է «Ռիգան»: Կարծում եմ՝ դաշտի տերերը ունեն շանս պայքարելու հաղթանակի համար, քանի որ խաղում են սեփական հարկի տակ, խաղային տոնուսի մեջ են, ի տարբերություն «Շկենդիայի»:

Այնուամենայնիվ, կարելի է ռիսկի չգնալ և ավելի համեստ խաղադրույք ընտրել: Օրինակ՝ «Ռիգայի» ֆորայի վրա:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Ռիգան» այս խաղում կհաղթի ֆորա (0)-ով: Այսինքն՝ եթե Բաբայանի թիմը հաղթի, ապա ձեր խաղադրույքը, ըստ Vivaro-ի սահմանած գործակցի, կբազմապատկվի 1.58-ով, իսկ եթե ոչ ոքի լինի, ապա խաղադրույքը վերադարձ կլինի:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:00/22 հլս
«Ռիգա»-«Շկենդիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ