Կանխատեսում. «Ռիգա»-«Մալմյո». Էդգար Բաբայանի թիմը գոլ կխփի

20:00, 13 հլս 2021
Հուլիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Ռիգա»-«Մալմյո» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը աչքի կընկնեն գոլով:

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման փուլը: Առաջին փուլի պատասխան հանդիպումները կկայանան վաղը: Լատվիական «Ռիգան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Մալմյոյին»:

Առաջին խաղում Շվեդիան ներկայացնող թիմը հաղթել է նվազագույն հաշվով: Բաբայանը փոխարինման է մտել խաղավերջում: Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Մալմյոյին», սակայն սեփական հարկի տակ «Ռիգան» կարող է կռիվ տալ մրցակցի հետ:

Հաշվի առնելով, որ «Ռիգան» կորցնելու ոչինչ չունի, ցանկացած սցենարի դեպքում, թիմը կփորձի նետվել առաջ և գոլի հեղինակ դառնալ: Հուսանք, որ խաղաժամանակ կստանա նաև Էդգար Բաբայանը:

«Ռիգան» վերջին 5 խաղերից 3-ում պարտվել է, հաղթել՝ 2-ում: «Մալմյոյի» մոտ հակառակն է: Շվեդները հաղթել են 3 խաղում և պարտվել՝ 2-ում:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում «Ռիգան» գոլ կխփի, որը Vivaro-ն գնահատում է 1.81 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
20:00/13 հլս
«Ռիգա»-«Մալմյո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ