Կանխատեսում. «Ռեալ Սոսիեդադ»-«Բարսելոնա». հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում

18:15, 15 սպտ 2018
Սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, կմեկնարկի Լա Լիգայի 4-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադ»-«Բարսելոնա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կխփվի 2.5-ից շատ գոլ և կհաղթեն հյուրերը:   

Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում «Բարսելոնան» հաղթանակ է տոնել: Կար ժամանակ, երբ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղերը անհաջող էին դասավորվում կատալոնացիների համար: «Բարսան» այս մրցաշրջանը մեկնարկել է շատ վստահ: Դա կարելի է ասել թե՛ թիմի խաղի, թե՛ գրանցած արդյունքների մասին:

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն այս խաղից առաջ: Դաշտի տերերից խաղը բաց կթողնեն Ադնան Յանուզայը, Վիլլիան Ժոզեն և Դիեգո Լյորենտեն: Իսկ «Բարսայից» այս հանդիպմանը չի մասնակցի Մալկոմը: «Ռեալ Սոսիեդադը» ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերում կարողացել է նվազագույնը մեկ գոլ խփել: Այս խաղում հաղթանակի հասնելը բարդ կլինի, սակայն մեկ գոլ «Բարսային» խփելը, լիովին իրատեսական է:

Դե Իսկ կատալոնացիները փորձելու են խաղալ իրենց ֆուտբոլը: Տնային խաղում «Ռեալ Սոսիեդադն» անկասկած կփորձի անախորժություններ պատճառել մրցակցին՝ գոնե մեկ գոլի տեսքով:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ կհաղթեն հյուրերը և խաղում 2.5-ից շատ գոլ կլինի: Այս իրադարձության համար Vivaro-ն սահմանել է 2.50 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
18:15/15 սպտ
«Ռեալ Սոսիեդադ»-«Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ