Կանխատեսում. «Ռեալ»-«Սևիլյա». հյուրերը կզարմացնեն

19:00, 18 հնվ 2020
Հունվարի 18-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Լա Լիգայի 20-րդ տուրի «Ռեալ»-«Սևիլյա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը նվազագույնը մեկ գոլ կխփեն:

Երկու թիմերն էլ գրեթե միանման արդյունքներ են ցուցադրել վերջին 5 խաղերում՝ 3-ական հաղթանակ: Երկու թիմերի կազմում էլ կան կադրային խնդիրներ: «Ռեալից» այս հանդիպումը բաց կթողնեն Ֆեդերիկո Վալվերդեն, որը դարձել է Զիդանի թիմի հենասյուննն ու շարժիչ ուժը, ինչպես նաև բելգիացի հարձակվող Էդեն Ազարը: «Սևիլյայից» այս հանդիպմանը չի մասնակցի Լուկաս Օկամպոսը, որը որակազրկված է: Արգենտինացու բացակայությունը լուրջ կորուստ է անդալուսյան թիմի համար:

Չմոռանանք, որ «Սևիլյան» գլխավորում է «Ռեալի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին, որը նախորդ տարի հեռացվեց «արքայական» ակումբից: Կարծում եմ՝ այս խաղը նրա համար սկզբունքային կլինի: Հաշվի առնելով, որ «Ռեալը» Սաուդյան Արաբիայում մասնակցել է Իսպանիայի Սուպերգավաթին, որտեղ եզրափակչում հավելյալ 30 րոպե և հետխաղային 11 մետրանոցների է մասնակցել, թիմը հոգնածություն կզգա:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում հյուրերը նվազագույնը մեկ գոլ կխփեն: Այս խաղադրույքի համար Vivaro-ն սահմանել է 2.2 գործակիցը: Հյուրերի հաղթանակը գնահատվում է 5.4 գործակցով, այլապես կարելի էր ռիսկի դիմել և նույնիսկ ընտրել «Սևիլյայի» հաղթանակը:

 

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
19:00/18 հնվ
«Ռեալ»-«Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ