Կանխատեսում. «Ռեալ»-«Բրյուգե». տանտերերը վստահ հաղթանակ կտոնեն

20:55, 01 հկտ 2019
Հոկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2019-2020թթ. մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռեալ»-«Բրյուգե» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ մադրիդյան ակումբն այս խաղում վստահ հաղթանակ կտոնի:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով պարտություն կրեց ՊՍԺ-ից: Խաղ, որից հետո շատերը սկսեցին խոսել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պաշտոնանկության մասին: Սակայն հենց այս պարտությունից հետո Զիդանի «Ռեալը», կարելի է ասել, ուշքի եկավ՝ տոնելով երկու հաղթանակ և ոչ-ոքի խաղալով մադրիդյան դերբիում «Ատլետիկոյի» հետ:

Անկասկած, սեփական հարկի տակ՝ այն էլ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղում պարտվելուց հետո, «Ռեալը» կփորձի իր լավագույն խաղը ցուցադրել և ավելի մոտիվացված կլինի: Բացի այդ, «Ռեալը» թե՛ կազմով, թե՛ կարգով գերազանցում է բելգիական «Բրյուգեին»:

Այս խաղում Զիդանը չի կարող հույս դնել Մարկո Ասենսիոյի, Մարսելոյի և Մենդիի վրա, որոնք վնասվածքներ ունեն: Իսկոյի մասնակցությունն էլ հարցականի տակ: Նույնիսկ այս կորուստներով «Ռեալը» կարող է հաղթել «Բրյուգեին»:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Ռեալը» կհաղթի նվազագույնը երկու գոլի տարբերությամբ՝ Ֆ1 (-2), որի համար Vivaro-ն սահմանել է 2.29 գործակիցը: Խաղադրույքը կշահի, եթե «արքայական ակումբը» հաղթի 3 գոլի տարբերությամբ, իսկ 2 գոլի տարբերությամբ առավելության հասնելու դեպքում ձեր խաղադրույքի գումարը հետ կվերադարձվի:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
20:55/1 հկտ
«Ռեալ»-«Բրյուգե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ