Կանխատեսում. «Ռեալ» — «Ատլետիկո». երկու թիմերն էլ գոլ կխփեն

23:00, 15 օգս 2018
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների և Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի հաղթողներ «Ռեալը» և «Ատլետիկոն»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Մադրիդյան երկու գրանդ ակումբներն այս անգամ կվիճարկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Երկու թիմերն էլ բավականին ակտիվ գործունեություն են ծավալել տրանսֆերային շուկայում: Իհարկե, «Ռեալի» դեպքում կորուստներն ավելի մեծ են: Թիմից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց թիմն ունի նոր գլխավոր մարզիչ, որն արդեն իր հարձակողական ֆուտբոլի նոտաները ներդրել է «Արքայական ակումբի» խաղային փիլիսոփայության մեջ: Դրանում կարող էիք համոզվել, եթե դիտել եք «Ռեալի» ընկերական խաղերը International Champions Cup մրցաշարում:

Իսկ «Ատլետիկոն» մի շարք նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել՝ Տոմա Լեմար, Ժելսոն Մարտինշ, Նիկոլա Կալինիչ, Սանտիագո Արիաս: Անկասկած, Սիմեոնեի թիմի համար այս խաղը սկզբունքային է, քանի որ եվրոպական մրցասպարեզում «Ատլետիկոն» վերջին տարիներին դժվարություններ է ունենում «Ռեալի» հետ խաղերում: Այս խաղը կարելի է դիտարկել որպես ռևանշ՝ Չեմպիոնների լիգայի պարտված եզրափակիչների համար:

Չնայած նրան, որ «Ատլետիկոն» միշտ փայլել է իր բարձրակարգ պաշտպանությունով, կարծում եմ՝ այս խաղում նրանց չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը: Մյուս կողմից, «Ռեալի» պաշտպանությունն էլ միշտ չէ, որ կայուն է: Հաշվի առնելով այս ամենը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.80 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ
23:00/15 օգս
«Ռեալ» - «Ատլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ