Կանխատեսում. «Փյունիկ»-«Տոբոլ». կհաղթի երևանյան ակումբը

20:00, 31 հլս 2018
Հուլիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Եվրոպա Լիգայի 2018-19 թթ. մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Տոբոլ» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ երևանյան ակումբին կհաջողվի հաղթանակ տոնել:

Հայաստանի 11-ակի չեմպիոն «Փյունիկը» կարող է դառնալ հայկական առաջին ակումբը, որը եվրագավաթային որակավորման 3-րդ փուլի ուղեգիր կնվաճի: Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտություն է կրել, սակայն արտագնա խաղում խփած գոլը մեծ շանսեր է պահպանում «Փյունիկի» համար:

Հաշվի առնելով նախորդ խաղը, կարելի է նշել, որ «Փյունիկը» իրոք կարող է հաղթահարել ղազախական ակումբի արգելքը: Բաց թողնված երկու գոլերից մեկը սեփական դարպասապահի սխալից էր: Ինչպես նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, պետք է երկրորդ խաղում խփել 1 գոլ և ուշադիր խաղալ պաշտպանությունում: Իսկ նման առաջադրանքն այսօրվա «Փյունիկի» համար, շատ բարդ խնդիր չէ: Բացի այդ, այդ հնարավոր հաղթանակի համը, պատմություն կերտելը, լրացուցիչ մոտիվացիա կլինեն հայկական ակումբի համար:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է հավատալ Տալալաևի սաներին և խաղադրույք կատարել «Փյունիկի» հաղթանակի վրա, որը Vivaro-ն գնահատում է 2.3 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, որակավորման 2-րդ փուլ
20:00/31 հլս
«Փյունիկ» - «Տոբոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ