Կանխատեսում. «Ուրարտու»-«Մարիբոր». դաշտի տերերը գոլ կխփեն

20:00, 15 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական կընդունի «Մարիբորին»: Առաջին խաղում սլովենական ակումբը հաղթել է 1:0 հաշվով: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Ուրարտուն» գոլ կխփի:

«Մարիբորն» առավելություն ուներ առաջին խաղում: Սլովենական թիմը ֆավորիտ է, բայց… հաշվի առնելով, որ առաջին հանդիպմանը «Ուրարտուն» նույնպես ուներ գոլային պահեր, իսկ «Մարիբորը» չկարողացավ լուրջ առավելություն ապահովել, ապա Ռոբերտ Արզումանյանի թիմը քիչ, բայց շանսեր ունի:

«Ուրարտուի» թիվ մեկ խնդիրը գոլ կխփելն է: Այո, լավ պաշտպանվելը կարևոր է, բայց ցանկացած ոչ ոքի արդյունքի դեպքում հաջորդ փուլ կանցնի «Մարիբորը»: Սա նշանակում է, որ Ռոբերտ Արզումանյանի թիմը, հաշվի առնելով մրցակցի կարգը, կփորձի ոչ միայն օգտվել մրցակցի հնարավոր սխալներից, այլ նաև սեփական խաղը թելադրել: «Ուրարտուն» մեծ աջակցություն կստանա տրիբունաներից, ինչն էլ ֆուտբոլիստների համար լրացուցիչ մոտիվացիա կլինի: Կարծում եմ, խաղի ցանկացած սցենարի դեպքում, «Ուրարտուի» գոլ խփելը հավանական է թվում:

Անգամ, եթե «Մարիբորն» իր կարգի շնորհիվ առավելություն ունենա և գոլ կամ գոլեր խփի, «Ուրարտուն» կփորձի գոնե մեկ անգամ աչքի ընկնել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում «Ուրարտուն» գոլ կխփի: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.60 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:00/15 հլս
«Ուրարտու»-«Մարիբոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ